Զինված տղամարդը հարձակվել է Վորոնեժի մարզի ոստիկանական բաժանմունքի վրա
Վորոնեժի մերձակայքում զինված տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա, ինչի մասին հաղորդել է ՌԴ տարածաշրջանային ՆԳ նախարարությունը, գրում է riavrn.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Լիսկի քաղաքում՝ լուսադեմին:
Զինվորականի հանդերձանքով անհայտ անձն ինքնաձիգով ներթափանցել է շրջանային բաժանմունք, վիրավորել աշխատակցին, ինչից հետո փախուստի է դիմել արծաթագույն «Նիվա» ավտոմեքենայով: