Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը. նրանք դեմ են համայնքների խոշորացմանը և պահանջում են լուծել սահմանի անվտանգության խնդիրը
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ և պահանջում լուծել անվտանգության խնդիրը: Բնակիչները պնդում են, որ սահմանամերձ բնակավայրերը խոշորացնելը վտանգավոր է։ Նրանք պնդում են, որ չեն ուզում միանալ Վարդենիսին։ Տեղում աշխատում են ոստիկանները։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ թշնամին եկել հասել է իրենց, իրենք վախենում են երեխաներին դպրոց ուղարկել, վախենում են քնել, վախենում են ապրել։
Համայնքի ղեկավարը բնակիչներին առաջարկեց բացել ճանապարհը, որպեսզի զինվորական հերթափոխը չխանգարեն և մեկ օր ժամանակ տվեցին Կառավարությանը, եթե չարձագանքեն, մի քանի տեղով, երկաթգծով փակելու են ճանապարհները։