Չինաստանում վայրի փղերի համար «Ֆուդկորտ» է հայտնվել
Չինաստանի հարավ-արեւմուտքի իշխանությունները վայրի փղերի համար կերակրման հսկա տարածք են բացել՝ տեղաբնակ բնակչությանը գաղթական նախիրներից պաշտպանելու համար, հայտնում է South China Morning Post-ը:
«Նախագիծը նպատակ ունի բարելավել ասիական փղերի միջավայրի որակը, հարստացնել նրանց սննդի աղբյուրները եւ ավելի շատ սնունդ տալ նրանց: Նախագծի ավարտից հետո փղերը կկարողանան բազայում ուտել: Դա կարող է խանգարել նրանց թափառել գյուղերում եւ վնաս հասցնել ֆերմերների բերքին»,- ասել է Ցզինհունայի անտառտնտեսության եւ արոտավայրերի բյուրոյի աշխատակից Չա Վեյը:
670 սննդի բազա ստեղծելու գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին 15 վայրի փղերի նախիրը թողել էր իր բնակավայրը եւ հունիսին, 500 կիլոմետր կտրելով, հասել Կունմինի նահանգի մայրաքաղաքի արվարձաններ: