Հարավային Կորեան պլանավորում է մինչեւ 2050 թվականը հրաժարվել պլաստիկ թափոններից
Հարավային Կորեան մտադիր է մինչեւ 2030 թվականը 60%-ով նվազեցնել պլաստիկ թափոնների քանակը եւ մինչեւ 2050 թվականն ամբողջությամբ հրաժարվել դրանցից, հայտնում է Younhap-ը՝ վկայակոչելով հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հայտարարությունը:
«Պլաստիկը բնության մեջ քայքայվում է մոտ 450 տարի, իսկ միկրոպլաստիկը վտանգ է ներկայացնում ոչ միայն ծովի բնակիչների, այլեւ մարդու առողջության համար: Հարավային Կորեան կուժեղացնի միջազգային համագործակցությունը՝ օվկիանոսներն աղտոտող պլաստիկ թափոնների խնդիրը լուծելու համար»,- ընդգծել է նա:
«Մինչեւ 2030 թվականը Կորեայի Հանրապետությունը 60%-ով ավելի քիչ թափոն կարտանետի, իսկ դարի կեսերին այն կհասցնի զրոյի»,- հավելել է Չժե Ինը: