Զաս. ՀԱՊԿ ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարների խորհուրդների հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում
ՀԱՊԿ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների խորհուրդների, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը տեղի կունենան հաջորդ տարվա առաջին կեսին Հայաստանում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարների խորհուրդների համատեղ նիստի արդյունքներն ամփոփելիս։
«Որոշում է կայացվել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստն անցկացնել 2022թ. առաջին կեսին Հայաստանում»,- ասել է Զասը։
Նիստի մասնակիցներն ընդունել են կազմակերպության հայտարարությունն Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ։