Կոտայքում «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և, պտույտներ տալով, հայտնվել դաշտում
Սեպտեմբերի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 24-ամյա Կարեն Հայրապետյանը իր վարած Toyota Alphard մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի- Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: