Հայտնի է օպերատիվ հիշողության ծավալը մեծացնելու միջոցը
ZeroPoint շվեյցարական ընկերությունը սարքի օպերատիվ հիշողությունը [RAM] ակնթարթորեն կրկնապատկելու տեխնոլոգիա է ստեղծել՝ Ziptilion IP տվյալները սեղմելու միջոցով, հայտնել է FBM պորտալը:
Դա անելու համար պրոցեսորի մեջ պետք է լրացուցիչ բլոկ ներկառուցվի, որը ապահովում է Ziptilion IP-ն: Ինչպես նշել է ZeroPoint-ը, դրանց մեթոդը արդյունավետության առումով ոչ մի կերպ չի զիջում հիշողության ծավալի ֆիզիկական աճին եւ կարող է ավելի էժան լինել:
Բացի այդ, Ziptilion IP-ն գրեթե չի ազդում հիշողության համակարգի արդյունավետության վրա: Օպերատիվ հիշողությունից սեղմված տեղեկատվության ընթերցման ժամանակը գտնվում է 100 նանովայրկյան մակարդակում, որն արդեն կարող է նշանակալից լինել:
Ըստ նրանց կանխատեսումների՝ առաջիկայում տեխնոլոգիան կարող է հայտնվել սերվերների եւ սմարթֆոնների չիպերի մեջ: