Գիտնականները պարզել են Վան Գոգի նկարների հաջողության բանաձևը
Նեյրոցանցի միջոցով ԱՄՆ-ից մաթեմատիկոսները հայտնաբերել են «հաջողության շերտերը», որոնք նկարիչների, ռեժիսորների և գիտնականների աշխատանքում 3-5 տարի են տևում, հայտնում է Nature Communications գիտական ամսագիրը:
«Նման ուսումնասիրություն կատարելու գաղափարը մեզ մոտ ծագել է Ամստերդամում Վան Գոգի թանգարան այցելության ժամանակ: Նրա ստեղծագործության մեջ հաջողության շերտն ընկնում է 1888-1890 թվականներին, երբ Վան Գոգը ստեղծել է իր գրեթե բոլոր հայտնի ստեղծագործությունները»,- ասում է Էվանսթոնի Հյուսիսարևմտյան համալսարանի պրոֆեսոր Վան Դաշունը:
Մասնագետները պարզել են, որ թեժ շերտերը, որպես կանոն, բազմամյա հետազոտությունների, տարբեր ոճերի կամ թեմաների ուսումնասիրման անմիջական արդյունք են, որոնց հաջորդում է շահագործման ժամանակաշրջանը, երբ նկարիչը կամ գիտնականը կենտրոնանում է նեղ տարածքում և արդյունք է տալիս: Միևնույն ժամանակ, գիտնականներն ու արվեստագետները «հաջողության շերտի» սկսվելուց հետո կենտրոնացել են շատ նեղ թեմաների և աշխատաոճերի վրա:
Այս տվյալները թույլ կտան բարձրացնել կինոյի և գեղանկարչության ֆինանսավորման արդյունավետությունը, ինչպես նաև բարելավել գիտության մեջ դրամաշնորհային համակարգի աշխատանքը, ամփոփել են գիտնականները: