Ճապոնիայում արձագանքել են ԿԺԴՀ-ում նոր թևավոր հրթիռի փորձարկմանը
Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին այն կարծիքին Է, որ եթե ԿԺԴՀ-ում թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին տեղեկատվությունը հաստատվի է, ապա դա կարող Է հնարավոր սպառնալիք դառնալ տարածաշրջանի անվտանգության համար, ինչպես նաև անհանգստություն Է առաջացնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ) սեպտեմբերի 13-ին հաղորդել Էր թևավոր հրթիռի հաջող փորձարկումների մասին: Մասնավորապես, մասնագետներն անցկացրել են երկրի վրա հրթիռի շարժիչի քարշուժի փորձարկումներ, թռիչքային փորձարկումներ և այլն: Դրանք բոլորը, ինչպես հաղորդվում Է, անցել են հաջողությամբ: Թեւավոր հրթիռները կարողացել են թիրախներ խոցել 1,5 հազար կիլոմետր տարածության վրա. նոր զենքի բնութագրերը ճանաչվել են նախագծային պահանջներին համապատասխանող:
«Եթե տվյալները հաստատվեն, դա կարող Է սպառնալ աշխարհին ու տարածաշրջանի անվտանգությանը և անհանգստություն առաջացնել: Մենք մտադիր ենք շարունակել ԿԺԴՀ-ի ռազմական գործողությունների մոնիթորինգը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ սերտ համագործակցությամբ»,-NHK հեռուստաալիքը մեջբերում Է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքը: Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ Ճապոնիայի, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները Տոկիոյում անցկացրել են ԿԺԴՀ-ին նվիրված եռակողմ հանդիպում:
Հանդիպմանը մասնակցել են Հյուսիսային Կորեայի գծով ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Սունգ Կիմը, Ճապոնիայի ԱԳ նախարարության Ասիայի և Օվկիանիայի գծով վարչության տնօրեն Տակեհիրո Ֆունակոսին և Հարավային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Նո Գյու Դոկը: Քննարկման հանգուցային թեմաներից մեկը նաև դարձել Է հնարավոր պատասխանը հյուսիսկորեական կողմի այն հայտարարությանը, որը վերաբերում Է հրթիռային հաջող փորձարկումներին: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ԿԺԴՀ-ի միջուկազերծման ուղղությամբ, մի կողմից, Փհենյանի հետ երկխոսության ճանապարհով, մյուս կողմից՝ պատժամիջոցների ճնշման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: