Իրկուտսկում «Լ-410» օդանավի կործանման կապակցությամբ սեպտեմբերի 15-ին սգո օր է հայտարարվել
Իրկուտսկի շրջանի իշխանությունները ֆինանսական օգնություն կտրամադրեն սեպտեմբերի 12-ին Կազաչինսկոյե գյուղում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ վիրավորներին:
Զոհվածների հարազատներին կվճարվի մեկական միլիոն ռուբլի, ծանր վիճակում գտնվող տուժածներին` 500 հազար ռուբլի, միջին ծանրության` 250 հազար ռուբլի, թեթեւ վնասվածքներ ստացած զոհերին` 100 հազար ռուբլի: Այս մասին հայտնել են Իրկուտսկի շրջանի կառավարությունում:
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 15 -ին, Իրկուտսկի մարզում սգո օր կհայտարարվի: Ինչպես հաղորդել է «Իրկուտսկ Սեգոդնյա»-ն, երկշարժիչանի ինքնաթիռը ծանր վայրէջք էր կատարել Կազաչինսկո-Լենսկի շրջանում սեպտեմբերի 12-ի ուշ երեկոյան: Այն ընկել էր Կինգարգա գետի տարածքում: Զոհվել էր չորս մարդ, ընդհանուր առմամբ օդանավում կար 14 ուղեւոր եւ անձնակազմի երկու անդամ: Այն Իրկուտսկ քաղաքից թռնում էր հյուսիս: Միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նաեւ դատախազական ստուգում: