Պրահայի օդանավակայանում Ուկրաինայի օրդերի հիման վրա Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել
Պրահայի օդանավակայանում կիրակի օրը ձերբակալվել է ՌԴ քաղաքացի՝ Ուկրաինայի կողմից տրված ձերբակալման միջազգային օրդերի հիման վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Չեխիայի ոստիկանության նախագահության մամուլի քարտուղար Օնդրժե Մորավչիկը:
«Կարող եմ հաստատել, որ Պրահայի օդանավակայանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի ՝ Ուկրաինայի կողմից տրված կալանքի օրդերի հիման վրա»,- ասել է Մորավչիկը:
Ավելի վաղ կիրակի օրը ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից միջազգային-իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել էր, որ «Ղրիմյան գարուն» իրադարձությունների մասնակիցներից մեկը, Ալեքսանդր Ֆրանչետտին ձերբակալվել է Պրահայի օդանավակայանում։