Դոնբասում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկաններն աղբաման գողանում
Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում ոստիկանության աշխատակիցները մեքենայի լվացման կետից աղբաման են գողացել: Դեպքի վայրից տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցում:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են իրավապահ մարմինների երկու աշխատակից լաթով մաքրում ծառայողական մեքենան: Հետո նրանցից մեկը վերցնում է աղբամանը և տեղադրում ուղևորի հետևի նստատեղին:
Ընդ որում, երկրորդ ոստիկանը ոչ մի կերպ չի արձագանքում իր գործընկերոջ գործողություններին: