Գիտնականները ստեղծել են նանոմածուկ, որը բարձրացնում է արևային մարտկոցների արդյունավետությունը
Ֆիզիկոսները մշակել են սիլիցիումի նանոմասնիկների և տիտանի երկօքսիդի վրա հիմնված մածուկ, որն առավելագույնի է հասցնում պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունը: Մշակման նկարագրությունը հրապարակել է Nano Energy գիտական ամսագիրը:
«Ստացված մածուկն ունիվերսալ արտադրանք է, որը կարող է օգտագործվել տարբեր տեսակի պերովսկիտային արևային մարտկոցներ ստեղծելու, ինչպես նաև պերովսկիտների վրա հիմնված ֆոտոդետեկտորների և այլ օպտոէլեկտրոնային սարքերի արտադրության համար: Մենք հավատում ենք, որ սա պահանջված լուծում կլինի», – ասել է մշակողներից մեկը՝ պրոֆեսոր Սերգեյ Մակարովը:
Հիբրիդային պերովսկիտները ճկուն և թեթև կիսահաղորդչային նյութեր են, որոնք կառուցվածքով նման են բնական հանքային պերովսկիտին: Այն լավ է կլանում լույսը և այն վերածում էներգիայի այլ ձևերի, քանի որ դրա ներսում տեղակայված են մետաղական ատոմների «խորանարդներ» և թթվածնի ատոմների ութանկյուններ:
Մակարովը և նրա գործընկերները երկար տարիներ աշխատում են պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետության բարձրացման վրա, որոնցից ամենահաջողված նմուշները վերջին տարիներին սկսել են արդյունավետությամբ մոտենալ սիլիցիումի լավագույն անալոգներին: