Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում սուբվենցիոն ծրագրով երկու փողոց է ասֆալտապատվում
Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում ընթանում են 6-րդ և 7-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 6-րդ փողոցի 900, 7-րդ փողոցի 250 քառակուսի մետր, ընդհանուրը՝ 1 150 մետր քառակուսի հատված, կասֆալտապատվի։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 17մլն 340 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 40 տոկոս, 60 տոկոս համաֆինանսավորումն էլ կհատկացվի համայնքային բյուջեից։Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Լենճանշին» ՍՊԸ կողմից։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։