Facebook-ը մեքենայական ուսուցման չիպ է նախագծում
Facebook Inc-ը մեքենայական ուսուցման չիպ է նախագծում՝ այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսին, օրինակ, օգտատերերին կոնտենտի առաջարկն է, հաղորդել է The Information-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ընկերությունը մշակել է եւս մեկ՝ տեսանյութերի ապակոդավորման չիպ՝ իր հավելվածներում հոսքային տեսանյութերի դիտումից ստացված տպավորությունների բարելավման համար:
Facebook-ի այս քայլը պայմանավորված է նրանով, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Apple Inc-ը, Amazon.com Inc-ը եւ Google Alphabet Inc.-ը, գնալով ավելի հաճախ են հրաժարվում չիպերի ավանդական մատակարարներից եւ ստեղծում են սեփական չիպեր` ծախսերը նվազեցնելու եւ արտադրողականությունը բարձրացնելու համար:
Facebook- ը հայտարարել է, որ ստեղծում է միկրոսխեմաների ոչ ստանդարտ դիզայն, որը հատուկ նախագծված է ՏՏ ոլորտում տրամաբանական եզրակացությունների մշակման եւ տեսանյութերի ապակոդավորման համար` մեծացնելու համար արտադրողականությունը, ենթակառուցվածքի հզորությունն ու արդյունավետությունը, որն այն ժամանակ իր բոլոր հարթակներում սպասարկում էր 2.7 միլիարդ մարդու: