Դոնալդ Թրամփ-կրտսերը հավաստիացնում է, որ «սթրեսը սնուցում է» իր հորը
Ո՞րն է գաղտնիքը, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 75 տարեկանում լավ տեսք ունի։ Սթրեսը:
Դոնալդ Թրամփ-կրտսերը հավաստիացնում է, որ «սթրեսը սնուցում է» իր հորը: Նախագահի ավագ որդին հոր լուսանկարը տեղադրել է պահպանողական մեկնաբան Ջեք Պոսոբեթսի «Ինչպե՞ս է նա երիտասարդանում» ակնարկի կողքին:
«Նա երիտասարդացել է: Սրա մեջ որոշ ճշմարտություն կա,- գրել է Թրամփ-կրտսերը,- Նա իր վրա է վերցնում սթրեսը, եւ դա սնուցում է նրան, եւ, անկեղծ ասած, նա 1000 անգամ ավելի շատ աղբ է ընդունել, քան ցանկացած այլ նախագահ․․․ Ուրիշները չեն կարողանում հաղթահարել դա, եւ միանգամից 20 տարով ծերանում են»,- հավելել է նա: