Իսկ դուք գիտեի՞ք. Կես միլիարդ տարի առաջ օվկիանոսները լցված էին արարածներով, որոնք ավելի շատ նման էին այլմոլորակայինների, քան մեր այսօրվա ծովային կենդանիներին
Կես միլիարդ տարի առաջ օվկիանոսները լցված էին արարածներով, որոնք ավելի շատ նման էին այլմոլորակայինների, քան մեր այսօրվա ծովային կենդանիներին: Հետազոտողները հայտնաբերել են մի անսովոր արարածի բրածո, որը, ամենայն հավանականությամբ, հսկայական է եղել և ապրել է 500 միլիոն տարի առաջ, հաղորդում է CNN-ը:
Պարզունակ հոդվածոտանիների խմբին պատկանող ռադիոդոնտները լայնորեն տարածված են եղել 541 միլիոն տարի առաջ Քեմբրիայի պայթյունից հետո, այն ժամանակ, երբ բրածոների տարեգրության համաձայն՝ Երկրի վրա հանկարծ շատ օրգանիզմներ են հայտնվել:
Վերջերս հայտնաբերված բրածոն պատկանում էր Titanokorys gainesi-ին՝ ռադիոդոնտ, որն ունեցել է մինչեւ կես մետր երկարություն եւ հսկայական չափ՝ օվկիանոսյան ճկույթի չափ այլ արարածների համեմատ:
Բրածոն հայտնաբերվել է Կուտենեյի ազգային պարկի Քեմբրիայի ապարներում, որը տեղակայված է Կանադայի Ժայռոտ լեռներում:
«Այս կենդանու մեծ չափերը պարզապես ցնցող են, այն Քեմբրիայում հայտնաբերված ամենամեծ կենդանիներից է»,- ասում է հետազոտության հեղինակ Ժան-Բերնար Կարոնը:
Տիտանոկորիսն ունեցել է բազմակողմ աչքեր, արքայախնձորի կտորի նմանվող բերան՝ ծածկված ատամներով, եւ գլխի տակ տեղակայված փշոտ ճանկեր: Կենդանու մարմինն ունեցել է մի շարք շերտեր, որոնք օգնել են նրան լողալ: