Փարիզում թալանել են Bulgari բրենդի խանութը. գողացվել են 10 մլն եվրո արժողությամբ թանկարժեք զարդեր
Մի խումբ անհայտ անձինք Փարիզում թալանել են իտալական հեղինակավոր Bulgari բրենդի ոսկերչական իրերի խանութը, որտեղից գողացվել է 10 մլն դոլարի զարդեղեն, գրում է The Guardian-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունը փորձել է բռնել խմբի անդամներին, որոնցից երկուսն արդեն բերման են ենթարկվել:
Գողությունը տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին. երեք զինված և դիմակավորված անձ ներխուժել է խանութ, ապա մոխրագույն BMW-ով փախուստի դիմել, մյուս չորս հանցակիցները նրանց են հետևել սկուտերներով: Ոստիկանությունը կրակ է բացել նրանց ուղղությամբ: