Ով է փոխարինելու Մուրադովին
Արցախում ՌԴ խաղաղապահ անձնակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն ավարտում է իր առաքելությունը։ ՌԴ խաղաղապահ անձնակազմի հրամանատարի հավանական թեկնածուն, Sputnik Արմենիայի տեղեկություններով, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։
Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ժամանակին նա եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։