Թալիբները Աֆղանստանում ժամանակավոր կառավարություն են ձևավորել
Աֆղանական Փանջշիր նահանգի բնակիչների մեծ մասը, նահանգում լարված իրադրության պայմաններում, լքել է իրենց տները և ուղևորվել լեռներ։ Ըստ TASS լրատվականի՝ կիրակի օրվանից սկսած դիմակայության ուժերի դիրքերը ենթարկվում են անօդաչուների հարձակումների, երկրի հյուսիսում ինտենսիվ մարտերը շարունակվում են։
Լրատվականը, սակայն հաղորդում է, որ «Թալիբանի» զինյալներին հաջողվել է զավթել Փանջշիրի նահանգապետի գրասենյակը և դիմակայության ուժերի առաջնորդ Ահմադ Մասուդի հոր դամբարանը։
Ավելի վաղ թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել էր, որ Փանջշիրն անցել է զինյալների վերահսկողության տակ։
Թալիբները հայտարարել են կառավարության նոր կազմը:
Ըստ շարժման խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդի՝ այն կղեկավարի մուլլա Հասսան Ախունդը: