Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. հաստաբուն ծառը արմատից տապալվել ու վնասել է Lexus-ն ու Mercedes-ը
Արդեն 1 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախաարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները սպասում են, թե երբ կժամանեն Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության պատասխանատուները, որպեսզի որոշեն, թե ով է Ղազար Փարպեցի 4 հասցեում արմատից տապալված ծառը, որը փակել է ճանապարհը և վնասել Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, հեռացնելու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամու հետևանքով հսկայական ծառը արմատից պոկվել և տապալվել է, վնասելով կայանված ռուսական համարանիշներով Lexus մակնիշի և Mercedes մակնիշի 05 MM 100 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: