Լիտվայում գեյ-շքերթի ժամանակ ոստիկանությունը 18 մարդու է ձերբակալել
Մոտ 20 մարդու է ոստիկանությունը բերման ենթարկել բնակչության թվով Լիտվայի երկրորդ քաղաք Կաունասում գեյ-շքերթի ժամանակ, հայտնում է Baltnews-ը:
«Բերման է ենթարկվել երթի հակառակորդ 18 մարդ, որոնց գործողությունները խախտել են հասարակական կարգը»,- նշում է պորտալը:
Գեյ-շքերթը անցել է քաղաքի կենտրոնական փողոցով: Դրան մասնակցել է մոտ 2000 մարդ: Շքերթի հակառակորդները գարեջուր են լցրել մասնակիցներից մեկի վրա, ձվեր են նետել մյուսների վրա եւ փորձել են փակել երթի ճանապարհը: Փոքր բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, որոնք ինտենսիվ ռեժիմով հերթապահում են Կաունասում:
Կաունասում գեյ-շքերթ առաջին անգամ է անցկացվում: Տեղական իշխանությունները հրաժարվել են հաստատել դրա երթուղին՝ պատճառաբանելով փողոցներում վերանորոգման աշխատանքները, սակայն կազմակերպիչները քաղաքապետարանի որոշումը դատարանում են բողոքարկել: