Գերմանիայի դեսպանն ասել է՝ ինչու Ուկրաինան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին
Հակամարտությունը Դոնբասում, ինչպես նաև Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը, որը Կիևը համարում է ուկրաինական, խոչընդոտ են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մուտք գործելու համար: Այս մասին «1 + 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդգուսենը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Փաստը մնում է փաստ, որ Ուկրաինայում ռազմական հակամարտություն կա: ՆԱՏՕ-ի համար միշտ դժվար է ընդունել նոր երկրներ, որտեղ կան նման հակամարտություններ», - ասել է նա:
Այն հարցին, թե արդյոք երկրի արևելքում հակամարտությունը, ինչպես նաև Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը խոչընդոտ են Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար, դեսպանը պատասխանել է`այո:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել էր, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինան պետք է կատարի մի շարք պայմաններ, որպեսզի երկիրը համապատասխանի Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին, սակայն, միևնույն ժամանակ, Վաշինգտոնը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել ՆԱՏՕ-ին պետության անդամակցության հարցով:
ՆԱՏՕ-ն չի ընդունում չլուծված տարածքային խնդիրներ ունեցող պետություններին, քանի որ նրանց անդամակցությունը կարող է ամբողջ դաշինքը ներքաշել ռազմական հակամարտությունում: