Աֆղանստանում իշխանությունը զավթելուց հետո թալիբներն առաջին անգամ հրապարակել են իրենց առաջնորդի լուսանկարը
«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայիններն Աֆղանստանում իշխանությունը զավթելուց հետո առաջին անգամ ցուցադրել են իրենց առաջնորդ Հայբաթուլա Ախունձադայի լուսնակարը:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, լուսնակարն իր թվիթերյան էջում հրապարակել է տեղի լրագրողներից մեկը, որն աշխատել է TOLO News գործակալությունում: Վերջինս հղում է արել աֆղան քաղաքական մեկնաբան Նազար Մոհամմաս Մոթմաենին:
Նշվում է, որ տեղեկության երկարատև բացակայությունից հետո սա թալիբ առաջնորդի առաջին լուսանկարն է, որը հայտնվում է ԶԼՄ-ներում: Միևնույն ժամանակ մեկնաբանություններում նշվում է, որ լուսանկարն արվել է 2 տարի առաջ:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Ավելի ուշ հայտնիէ դարձել, որ թալիբները մտադիր են 12 անձից կազմված խորհուրդ ստեղծել՝ երկիրը կառավարելու համար: