Վահե Ղալումյանը երեկ հետևից բռունցքներով հարվածում էր «Հայաստան» դաշինքի պատգամավորներին, այսօր երեսին ասեցի՝ ամենազազրելի բանը հետևից խփող տղամարդն է, պատասխանեց՝ ես կարամ դիմացից էլ խփեմ. Գալստյան
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով իր և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի երկխոսությունը:
«Վահե Ղալումյան անունով այս քպ-ական տավուշցի գոյանքը՝ իր մի շարք գործընկերների հետ, երեկ խրամատավորվել էր ԱԺ-ում և հետևից բռունցքներով հարվածում էր ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորներին։
Երբ այսօր իր երեսին ասեցի, որ ամենազազրելի և եղկելի բանը հետևից խփող տղամարդն է, և այսուհետ ինքն ու իր որոշ գործընկերներ իմ մտապատկերում մնալու են որպես հետևից խփողներ, սա պատասխանեց՝ ես կարամ դիմացից էլ խփեմ։
Ահա, թե ովքեր են տնօրինում քո ճակատագիրը, Հայաստան։
Ի դեպ, սա արդեն հայտնի է Էդմոն Մարուքյանին հետևից խփելով։
Հիշեցնեմ, որ Ռամիլ Սափարովն էլ էր հետևից խփել հայ սպային։
Հ․Գ․ Իսկ երեկվանից ադրբենջանական զորքերը կտրել են Հայաստանի հյուսիսը հարավից՝ փակելով Գորիս-Կապան ճանապարհը»,- գրել է Լիլիթ Գալստյանը: