Դասալիքները պետք է միշտ իմանան, որ բանակից խոսելու դեպքում շշով պետք է ուտեն բերաններին. Նարեկ Սամսոնյան
Դասալիքները պետք է միշտ իմանան, որ բանակից խոսելու դեպքում շշով պետք է ուտեն բերաններին,- նման հայտարարությամբ է հանդես եկել հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ քպական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է որպես «Շիշ բռնող» ԱԺ նիստի ժամանակ «արա»-ով է դիմել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, որը տեղից շիշը նետել է նրա ուղղությամբ։
«Եվ այո՛, դասալիքները պետք ա միշտ իմանան, որ բանակից խոսալու դեպքում շշով և ոչ միայն շշով պետք ա ուտեն բերաններին: Վստահ եմ 350 հազարից ավել ՀՀ քաղաքացի նաև դրա համար է ձայն տվել ընդդիմությանը»,- նշել է Ն.Սամսոնյանը: