Զարմանալի էր, այդ հինավուրց ժողովուրդը ինչպես է հանդուրժում այդպիսի ղեկավարի. ՖՐԱՆՍԻԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ
Փարիզում հրատարակվել է ֆրանսիացի լրագրող Անտուան Դյուբուայի «Հայաստանի ավարտը» 254 էջանոց աշխատությունը։ Թարգմանությունը ` Իշխանյանի։
(հատված)
... նոյեմբերի 9-ին, բոլորի համար անսպասելիորեն հայտարարվեց Հայաստանի պարտության մասին։ Հարյուրավոր մարդիկ փողոց դուրս եկան… սակայն հաջորդ իսկ օրն ամեն ինչ հանդարտվեց։ Զարմանալիորեն Երևանում ոչինչ չփոխվեց։ Երևանյան ռեստորաններն ու այլ ժամանցի վայրերը լիքն էին, մարդիկ կատակում էին, ուրախանում։ Որոշ ժամանակ անց, Հայաստանի գործիչները համախմբվեցին և ստեղծեցին «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր խումբ։ Այն համախմբում էր 17 կուսակցություն։ Ինձ զարմացրեց, որ փոքր Հայաստանում գործում են այդքան կուսակցություններ։ Սակայն ինձ ասացին, որ իրականում, Հայաստանում գործում է ավելի քան 100 կուսակցություն։ Ինչևէ, արդեն համոզված լինելով, որ կառավարության օրերը հաշված են, վերադարձա Ֆրանսիա։
Լիոնից հետևում էի Հայաստանի իրադարձություններին։ Փետրվարին հայկական զինված ուժերի շտաբը նույնպես պահանջեց վարչապետի հրաժարականը։ Արդեն համոզված էի, որ հաջորդ իսկ օրը Հայաստանում իշխանափոխություն կլինի։ Բայց, տեղի ունեցավ հակառակը՝ պաշտոնանկ արվեց գեներալը։ Պարզվեց, որ հայկական պատմական Արցախը գրավելուց հետո, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք։ Զարմանքով կարդացի Հայաստանի պաշտոնյաների խոսքերը․ «Սև լճի 30%-ի համար պատերազմ չենք սկսի», «Այդ սարերի ձյունածածկ տարածքները ում են պետք», «Բանակը ոչ թե ամայի տարածքները, այլ բնակչությանը պաշտպանելու համար է»։ Ապրիլին նորից այցելեցի Հայաստան։ Այս անգամ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի միջնորդությամբ հանդիպումներ ունեցա, ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ այլ քաղաքական գործիչների հետ։ Վարչապետի հետ հանդիպումը շոկային էր, ողջ կյանքումս այն չեմ մոռանա։ Զարմանալի էր, այդ հինավուրց ժողովուրդը ինչպես է հանդուրժում այդպիսի ղեկավարի։ Վարչապետը գավառամիտ, անհավասարակշիռ, դյուրաբորբոք անձնավորություն էր։ Կարճատև խոսակցությունից երևացին նաև նրա կիսագրագետ, մակերեսային դատողությունները։
Հանդիպումներ ունեցա թշնամու կրակի տակ ապրող գյուղացիների, զինվորականների հետ։ Շրջելով գյուղերով, տպավորություն ստացա, որ հայտնվել եմ 19-րդ դարում։ Գյուղացիներն ապրում էին ահուսարսափի մեջ, կրակոցներ, զոհեր։ Նրանց մեծամասնությունն ընտրությունների ժամանակ ձայն էին տվել գործող իշխանությանը, ասելով, որ այդպես իրենց հրահանգել էին մարզպետն ու գյուղապետը։ Մեկ այլ գյուղում, որտեղ գյուղացիների մեծամասնությունը մերժել էր իշխանությանը, գյուղապետի դեմ հարուցվել էր քրեական գործ և նա կալանավորվել էր։ Գյուղացիների մեծամասնությունը երազում էր արտագաղթի մասին։
...Այսպիսով, ես եկա այն համոզման, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովուրդը, կորցրել է իր ինքնապահպանման բնազդը։
Այնպես որ, Հայաստանի կործանումն ինձ համար անսպասելի չէր։