Եռաբլուրը բետոնապատում են, տղաների շիրիմները թաքցնում են բետոնի շերտի տակ․ ձեզ մոտ հարց չի՞ առաջեցել՝ ինչո՞ւ. Արեգ Բարսեղյան
Արեգ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Եռաբլուրը բետոնապատում են։
Տղաների շիրիմները թաքցնում են բետոնի շերտի տակ։
Ձեզ մոտ "ինչու՞" հարց չի՞ առաջեցել։
Ես ձեզ կասեմ, թե ինչու։
Անձամբ շփվելով անհետ կորածների ծնողների հետ` գիտեմ, թե ինչպես են այդ մարդկանց համոզում 30% ԴՆԹ համընկնումով մարմինը ճանաչել որպես իրենց երեխա ու տանել հուղարկավորել։ Կան հայտնի դեպքեր, երբ հուղարկավորությունից որոշ ժամանակ անց պարզվել է, որ սխալ անվամբ, այլ մարդու տվյալներով է հուղարկավորվել զինվորը։
Նման փնթի ձևով իրականացված նույնականացման արդյունքում վաղ թե ուշ լինելու է արտաշիրիմում պահանջողների զգալի աճ։
Սա բացի շարքային սրբապղծությունից նաև փորձ է անհնարին դարձնել հետագայում արտաշիրիմումները։