Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է Թուրքիա Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հասանովը կծանոթանա տարբեր ընկերությունների ռազմական նշանակության միջոցների եւ տեխնիկայի հետ: Այցի շրջանակում ծրագրվում են մի շարք հանդիպումներ: