Հորդառատ անձրեւները սողանքի եւ նոր ջրհեղեղների պատճառ են դարձել Ճապոնիայում
Ճապոնիայում հորդառատ անձրեւները սողանքի եւ նոր ջրհեղեղների պատճառ են դարձել, ինչի հետեւանքով երեք մարդ է զոհվել, իսկ տասնյակ բնակիչներ տարհանվել են:
Աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ մինչեւ կիրակի տասնյակ մարդիկ են փրկվել հարավային Կյուսյու եւ Հերոսիմա շրջաններում, որոք հեղեղվել են:
Անցած շաբաթվանից հորդառատ անձրեւներ են տեղացել Ճապոնիայի հարավ-արեւմուտքում: Երկրի օդերեւութաբանական գործակալությունը հայտնել է, որ առաջիկա օրերին ավելի շատ անձրեւներ են սպասվում:
Մոտ 200 քաղաքապետարաններ, որոնք գտնվում են ջրհեղեղների կամ սելավների մեծ վտանգի տակ, ավելի քան 4 միլիոն բնակիչների տարհանման հրահանգներ են տվել: