Հնդկաստանում մեծ տարածում գտած մթերք, որի ծագումն առեղծված է գիտնականների համար (լուսանկարներ, տեսանյութ)
ՖոտոՀնդկաստանում մեծ տարածքում գտած արտասովոր ուտեստը տասնամյակներ շարունակ ապշեցնում է գիտնականներին, որոնց համար դրա ծագումն առեղծվածային է:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, թմբուկի տեսք ունեցող կարմիր-սպիտակ երանգներով բույսը, որը հայտնի է «ռամ կանդ մուլ» անունով տարիներ շարունակ վաճառվում է Հնդկաստանի փողոցներում: Բուսաբանները 1980-ականներից սկսած հետաքրքրվել են տարօրինակ և անհայտ ծագման սննդամթերքով, սակայն մինչ օրս չեն կարողացել պարզել, թե որտեղից է այն ի հայտ գալիս:
Հատկանշական է, որ վաճառողներից շատերը հրաժարվում են բացահայտել, թե որտեղ է այն արտադրվում, կամ ինչպես են այն ձեռք բերում: Ոմանք նշում են, որ գնում են երրորդ ձեռքից, ոմանք էլ հակասական տեղեկություններ են հայտնում: Վաճառականներից մի քանիսը նշում են, որ դա բույսի արմատ է, ոմանք էլ պնդում են, որ ցողուն է:
Համենայն դեպս, այն մեծ պահանջարկ է վայելում բնակիչների շրջանում: Յուրատեսակ մթերքը վաճառում են բարակ շերտերով և կարող են մատուցել տարատեսակ համեմունքներով՝ չիլի պղպեղից մինչև լայմ և շաքարավազ: Ամեն մի թմբուկանման ռամի քաշը կարող է հասնել 300 կգ-ի: Անվանումը ծագում է հնդիների Ռամ աստծո անունից, քանի որ ըստ վաճառականների՝ Ռամն այդ ուտելիքով է սնվել, երբ կնոջ՝ Սիտայի հետ աքսորված է եղել անտառներում:
Գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում, այնուամենայնիվ, 2010 թվականին հաջողվել է պարզել, որ այս բույսի ԴՆԹ-ն 89 տոկոսով համընկնում է ագավայի (պերճածաղիկ՝ ծնեբեկազգիների ընտանիքին պատկանող բույս) ԴՆԹ-ին: Մասնագետները նշում են, որ այն բավականին մեծ քանակությամբ ալկալոիդներ (ազոտ պարունակող օրգանական միացություններ) է պարունակում, ինչով էլ պայմանավորված վաճառվում է բարակ շերտով, քանի որ դրա մեծ քնակությունը կարող է թունավոր լինել: