Ճապոնիային է մոտենում երկու թայֆուն
Երկու՝ «Միրինայ» և «Լուպիդ» թայֆունները մինչև կիրակի մոտենալու են Ճապոնիային, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական ծառայությունը:
«Միրինայ»-ը կիրակի առավոտյան կմոտենա Ճապոնիայի արևելյան ափին, իսկ կեսօրին կանցնի Տոկիոյի և Տիբա պրեֆեկտուրայի մոտակայքով, որից հետո կշարժվի ավելի հյուսիս -արևելք: Քամու արագությունը կենտրոնում կհասնի վայրկյանում 23 մետրի, պոռթկումների դեպքում՝ մինչև 35 -ի:
«Լուպիդ» թայֆունը մոտենում է հարավից և մինչև կիրակի երեկոյան Կյուսյուի մոտ կլինի: Ներկայում քամու արագությունը կենտրոնում հասնում է 20 մետր վայրկյանի, պոռթկումներով ՝ 30 մետր վայրկյանի: Թայֆունը կարող է հարվածել Ճապոնիայի ամբողջ հարավ -արևմտյան հատվածին՝ Խաղաղ օվկիանոսի հարավ -արևելքից մինչև Ճապոնական ծովի ափը՝ երկրի հարավ -արևմուտքում և արևմուտքում։