Մեքսիկայում ապօրինի ցլամարտի ժամանակ կատաղած ցուլը հարձակվել է հանդիսատեսի վրա. կան վիրավորներ (տեսանյութեր)
Մեքսիկայում ապօրինի ցլամարտի ժամանակ ցուլը փախել է արենայից, ինչի հետևանքով առնվազն տասը մարդ է վնասվածքներ ստացել, գրում է Daily Mail-ը:
Կատաղած կենդանին ցատկել է արգելապատնեշի վրայով ու սկսել հարձակվել մարդկանց վրա: Դեպքը տեղի է ունեցել Պուրուանդիրո քաղաքում:
Շոկային տեսանյութերում երևում է, որ ցլից խուճապահար փախչողների մեջ կան կանայք և երեխաներ:
Նշվում է, որ ցուլը մի կնոջ ոտնատակ է տվել, մի քանիսին էլ պոզահարել է: Քաղաքի իշխանությունները դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել:
Զգուշացում. տվյալ տեսանյութերը պարունակում են պատկերներ, որոնք կարող են անհանգստացնող լինել որոշ օգտատերերի համար: