Այն մեղադրանքները, թե մենք երկու տարվա ընթացքում ծայրահեղ աղքատությունը չենք վերացրել, զավեշտալի է․ աննախադեպ ծրագրեր ենք մեկնարկել․ Զարուհի Բաթոյան (տեսանյութ)
Այն մեղադրանքները, թե մենք երկու տարվա ընթացքում ծայրահեղ աղքատությունը չենք վերացրել, զավեշտալի է։ Այս մասի Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը։
«Մենք ունեցել ենք շատ լուրջ սոցիալական խնդիրներով, մարտահրավերներով, դժբախտություններով տարի, և միակ լիարժեք տարին, որի ժամանակ մենք պաշտոնավարել ենք և նախագծեր իրականացրել, 2019-ն է եղել, այսինքն՝ մեկ տարի»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է սոցիալական վիճակին, Բաթոյանն ասաց, թե բազմաթիվ են այն ծրագրերը, որոնք մեկնարկել են։ «Այդ ծրագրերի մեծ մասը, այո, աննախադեպ է, որքան էլ ընդդիմությունն այս եզրույթը չի սիրում, դրանց մասին այլ կերպ ասել հնարավոր չէ»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։