Մոտ 10 000 եվրո. Ֆինլանդիայի վարչապետը երկրի բյուջե է վերադարձրել իր նախաճաշերի համար ծախսված գումարը
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը բյուջե է վերադարձել իր նախաճաշերի համար գումարը, որը հարկատուների համար ամսական արժեցել է 850 եվրո: Ավելի վաղ, դրանց պատճառով, երկրում սկսվել էր կոռուպցիոն սկանդալ, գրում է znak.com-ը:
Ֆիննական լրատվամիջոցներում աղմուկը բարձրացրել էր մայիսին: Պարզվել էր, որ վարչապետն ու իր ընտանիքը բյուջեի հաշվին նախաճաշել են պաշտոնական նստավայրում, թեև օրենքը չի նախատեսում նման ծախսերի ներառումը պետական ծախսերում:
Մարինի շրջապատից հայտնել են, որ վարչապետը չգիտեր այս մասին: Նա կարծում էր, որ նախորդ վարչապետերը նույնպես օգտվում էին այս արտոնությունից, և դա սովորական պրակտիկա է:
Երբ սկանդալը բռնկվել է, Մարինը խոստացել է փոխհատուցել իր ընտանիքի նախաճաշերի բոլոր ծախսերը: Վարչապետը վերադարձրել է բյուջեից ծախսված միջոցների մի մասը՝ մոտ 10 հազար եվրո: Սա միայն 2020 թ. նախաճաշերի գումարն է: 2021 թվականի համար նախաճաշերի արժեքը կազմում է ավելի քան 4,2 հազար եվրո: Վարչապետը խոստացել է դրանք փոխանցել մինչև օգոստոսի վերջ:
Սաննա Մարին 34 տարեկանում դարձել է Ֆինլանդիայի վարչապետ. նա աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն է: