Կալիֆոռնիայում անտառային հրդեհը տարածվել է 112 000 հեկտարի վրա
Կալիֆոռնիայի նահանգում անտառային հրդեհը, որը ստացել է «Դիսկի» անվանումը, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տարածվում է մեծ արագությամբ և արդեն ընդգրկել է 112 հազար հեկտար մակերես: Օգոստոսի 4-ին այդ մասին հայտնել է նահանգի հրշեջ գերատեսչությոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գերատեսչության տվյալներով՝ այս պահին հաջողվել է հսկողության տակ վերցնել հրդեհի տարածքի 35 տոկոսը, ըստ որում հուլիսի վերջից այն գրեթե եռապպատիկ աճել Է: Ընդամենը նահանգում այս տարի արձանագրվել է անտառային հրդեհների ավելի քան 6 հազար օջախ, կրակի ճարակ են դարձել 234,5 հազար հեկտար անտառ և 400 շենք:
Սպասվում է, որ մոտ օրերս հրդեհների ծուխը կհասնի մինչև Սան Ֆրանցիսկո՝ նահանգի խոշորագույն քաղաքաներից մեկը: Տեղական իշխանությունները պատրաստվում են հայտարարել նախազգուշացում օդի որակի լուրջ վատաման մասին: Կրակի դեմ պայքարում գործի են դրված 5 հազար հրշեջ: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ քամու պոռթկումները կաող են օգոստոսի 6-ին փոքր-ինչ հանդարտվել: