Երևան, 24.Սեպտեմբեր.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Ռուանի քաղաքապետն առաջարկել է Նապոլեոնի հուշա... «Ալիևը կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյա... Ամերիկացիները, ովքեր վերջին տասը տարիների ընթ... ԱԺ-ն կառավարության նախաձեռնությամբ արտահերթ ն... Մոտ 3 միլիոն եվրոպացիներ չեն կարողանա ջեռուցե... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Microsoft-ը թողարկել է իր ամենահզոր նոթբուքը Հնագետները Ամերիկայի հնագույն բնակիչների հետք... Եվրոպական արտադրության ՀՀ անձնագրերը մնացել ե... կառավարության նիստ. Սեպտեմբերի 24 (Տեսանյութ.... ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել. «Հրապարակ» Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը ԱԺ նախ... Կառավարության անդամները կգան խորհրդարան. բյու... Կոչ ենք անում ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վր... ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները շարա... Ցույց տանք թշնամուն, որ հայը չի հանձնվել. Սեպ... Ալիևը Հայաստանին խաղաղություն է առաջարկել Զան... Որքան էլ փորձեն աչք փակել այդ ամենի վրա կամ դ... Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել. «Իր... Բարդ խաղ էր, բայց կարևորը հաղթեցինք. Մխիթարյա... «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման ... Օրինական կարգավիճակ չունեցող հայերը ՌԴ-ում խն... Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է ն... Ում հետ է Աշոտ Փաշինյանը մեկնել Կահիրե. «Իրավ... ՊԱՀՀ-ում կայացել է ՀՀ անկախության 30-ամյակին ... Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սեպ... Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Ակնա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի գլխավոր դատախազնե... Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի ... Բանակի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ այսօր... Արայիկ Հարությունյանը՝ թիրախում. հարցաքննվողն... Էրդողանն ԱՄՆ-ում հայտարարել է, որ «իրենք դրակ... ԲՀԿ-ում ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ են ... Անբարենպաստ վիճակում են հայտնվել Արցախի կորսվ... Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությամբ մեկ... Սերժ Թանկյանն ու Արթուր Մեսչյանը հրաժարվել են... Արցախի ԱԺ պատվիրակությունը չի հրավիրվել Անկախ... Ամենևին որևէ կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում. Սու... Առաջիկա օրերին հանրապետության շրջանների զգալի... Նշանակվել է ՔԿԱԳ ծառայության պետ Սյունիքի մարզպետը Դավիթ Ղուլունցին նշանակել է... Հույն նախկին պատգամավորը խստորեն դատապարտել է... Կամչատկայում ուղղաթիռ է կորել Գյումրիում ընտրություններին ՔՊ ցուցակը կգլխավ... Գվատեմալայում սկսվել է Ֆուեգո հրաբխի ժայթքում... Հայտնվել է լուսանկար, որտեղ երեխան գրկել է զա... Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կի... Տավուշի մարզպետը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և ... Ֆրանսիայում նեոնացիստների են ձերբակալել ահաբե... Արտակարգ դեպք Կապանում գործող բանկերից մեկի մ... Սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ Գեղարքունիքի մարզո... ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ մտել է Սև ծովի ջրատարած... Արմավիրում մեկնարկել են 3 փողոցների ասֆալտապա... Կոտայքի մարզի 31 զինծառայող պարգևատրվել է «Մա... Զելենսկին ասել է՝ երբ է հանդիպելու Պուտինի հե... ԱՄՆ-ում բացվել է կանանց համար նախատեսված առաջ... ՌԴ-ի հետ գործարքն ավարտված է, հետդարձի ճանապա... Ռեալի հարձակվողը կարող է տեղափոխվել ԱՊԼ Մահացել է հայտնի դերասան Մելվին Վան Փիբլզը Իգդիրից Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկ... Ռուսաստանի քննչական կոմիտեի Պերմի բաժանմունքի... Ստամբուլում ներկայացվել է թուրքական առաջին էլ... Իգոր Կրուտոյը ապօրինի որդի ունի (լուսանկար) Գեղամ Գևորգյանն ընդունել է Արցախի իր գործընկե... Ադրբեջանն այսօր էլ շարունակում է արգելափակել ... Կարեն Խաչանովը պարտվեց Առանց լաբորատոր ապահովվածության դժվար է պատկե... Էրդողանը խոստովանել է, որ Բայդենի հետ համագոր... Թալիբները հրաժարվել են դեսպաններ նշանակել այն... Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել Աշխարհում օգտագործվել է ավելի քան 6 մլրդ դեղա... Բացօթյա դասական համերգ՝ Երերույքի տաճարում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ ... Մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի շաբաթ... Խստացվում է գազաբալոնների տեղադրման գործընթաց... Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներն անդրադ... Գետափ գյուղում այրվել են շինության տանիքի փայ... Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ղրղզստանի նախկի... Բալեկյանի ակումբը դուրս է եկել Արգենտինայի գա... ԱԳ նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմ... Էրդողանն ակնկալում է Պուտինի հետ հանդիպմանը հ... ԱԺ նախագահին Անկախության տոնի առթիվ շնորհավոր... ԲԴԽ ներկայացուցիչները հանդիպել են Երևանի ընդհ... Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի ... Նիկոլ Ռիչին իր ծննդյան օրը պատահաբար այրել է ... Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել.... Կշարունակենք աջակցել ՀՀ-ում ժողովրդավարական բ... «Երկու երկրներում ընտրություններից հետո բացվո... Բաքուն և Անկարան որևէ ցանկություն չունեն իրեն... Սիրիայում ռուս ռազմական օդաչուի սպանության հա... «Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ դու... Քր.գործ՝ Վարչապետի լուսանկարի տակ վիրավորական... Պապարացիները դժվարությամբ են ճանաչել. Սելենա ... Մարզպետ ունենք, որ չգիտի՝ խաղողը վազի վրա է ա... ԵՄ-ը կոչ է արել Իրանի ԱԳՆ ղեկավարին վերսկսել ... Վեճի ժամանակ հարվածել է 39-ամյա տղամարդու ճակ... Առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձ... ԱԱ. ՀԸՖ-ն հաստատել է ըմբշամարտի Հայաստանի թիմ... Ադրբեջանի ԱԱՆ հակահետախուզության նախկին պետը ... Անահիտ Ավանեսյանը լքել է խորհրդարանի շենքում ...

Փաշինյանը շարունակում է տեղաշարժվել մեծ թվով ոստիկանների և թիկնապահների ուղեկցությամբ. Նա ներկայացրել է նորանշանակ նախարարներին (Տեսանյութեր)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է տեղաշարժվել մեծ թվով ոստիկանների եւ թիկնապահների ուղեկցությամբ:

Այսօր՝ օգոստոսի 4-ին, նա մեծ թվով ոստիկանների և ավտոմեքենաների ուղեկցությամբ էր եկել և մտել կառավարության երրորդ մասնաշենք: Նրան ուղեկցում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը:

Մի փոքր ավելի ուշ նույն շենք մտավ նաև փոխվարչապետ նշանակված Սուրեն Պապիկյանը:

Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարության աշխատակիցներին ներկայացրեց Գնել Սանոսյանին:

Այնուհետև Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ անցած ժամանակահատվածում կատարած գործունեության համար և նշել, որ այդ ընթացքում եղել են էական, տեսանելի առաջընթաց ու փոփոխություններ: «Բայց կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում: Մեր պետությունը զարգացման յուրաքանչյուր հանգրվանում, այս հանգրվանում առավել ևս, ունի ավելի արդյունավետ ֆիսկալ քաղաքականություն վարելու կարիք: Ուզում եմ բարձր գնահատել մեր երկրում ճգնաժամային շրջանում համակարգի կայուն գործունեությունը ու կայունությունը: Այս առումով գնահատելի է կատարված աշխատանքը: Իհարկե Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մասին մենք շատ քննարկումներ ենք ունեցել, ընդունել ենք ռազմավարություն, որի իրագործման փուլում ենք: Բազմիցս ասել ենք, որ Պետեկամուտների կոմիտեն պետք է լինի հարկ վճարողի բարեկամը և հարկ թաքցնողի թշնամին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը մեկ դիտարկում է ներկայացրել մաքսային ծառայության հետ կապված: «Մենք, եթե չեմ սխալվում, մեկ-երկու, հնարավոր է նույնիսկ երեք քրեական գործ ունենք հետևյալի մասին, երբ մաքսային կետով բեռներն անցել են այնպես, ինչպես օրինակ կանցնեին, ասենք, Հանրապետության հրապարակով՝ Ամիրյան փողոցից դեպի Տիգրան մեծ պողոտա: Իհարկե օրենքի և նախաքննության տրամաբանությամբ մենք նախաքննություն ենք վարում, գտնում ենք մեղավորներին, ապացույցներ ենք հետազոտում, պարզում ենք ում մեղավորությունն է ապացուցված, ում մեղավորությունն ապացուցված չէ, հետո գալիս ենք այն եզրակացության, որ այդ գործի մեջ մեղավոր են այդ օրվա հերթափոխի երկու կամ երեք ծառայող:

Այս տեսակետը կտրականապես չեմ կիսում, որովհետև չգիտեմ քրեական դատավարության կամ քրեական օրենսգրքի տրամաբանությամբ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու, դա այլ հարց է, բայց ես համարում եմ, որ ուղղակի չի կարող այնպես լինել, որ բեռները մտնեն Հայաստանի Հանրապետության տարածք՝ առանց մաքսային ընթացակարգերի, հետո պարզվի, որ դրա մեղավորը երեք հսկիչն են կամ թեկուզ հսկիչից մի փոքր ավելի պատասխանատու: Հույս ունեմ՝ նման դեպքեր չեն կրկնվի, արդեն իսկ տեղի ունեցած դեպքերով պետք է պատասխանատվության շատ ավելի լայն շրջանակ լինի, որովհետև չի կարող այդպես ուղղակի լինել: Սա իմ առաջին պայմանը և պահանջն է, որպեսզի մենք հստակ սա արձանագրենք: Հետևաբար, այն միջավայրը, որում դա ընդհանրապես հնարավոր է որ տեղի ունենա, դրա մեջ է խնդիրը և առաջին հերթին պիտի լուծվի այդ միջավայրի հարցը: Ցավոք պիտի նշեմ նաև, որ հարկային ծառայության պարագայում էլ ունենք որոշ բացահայտված դեպքեր»,- նշել է կառավարության ղեկավարը:

Միաժամանակ, վարչապետն արձանագրել է, որ այդ դեպքերը բացահայտվում են Պետական եկամուտների կոմիտեի ակտիվ մասնակցությամբ, որն օպերատիվ աշխատանքում նաև մեծ ներգրավվածություն ունի, շատ դեպքերում հենց նախաձեռնողը Պետական եկամուտների կոմիտեն է: «Բայց հարցը սրա մեջ չէ, հարցը նրա մեջ է, որ մենք պետք է այստեղ լուրջ, խորքային օրենսդրական նորմատիվ, բայց նաև հոգեբանական բարեփոխումներ իրականացնենք, որպեսզի այս երևույթները եթե ոչ բացառենք, գոնե հասցնենք այնպիսի նվազագույնի, որ այսպիսի լսարաններում այդ թեմային անդրադառնալու անհրաժեշտություն ընդհանրապես չլինի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում մատուցած ծառայությունների համար և դրանք բարձր գնահատել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պարոն Հովհաննիսյանի հետագա գործունեությանն առնչվող հարցը քննարկելու տարբերակներ կունենան:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել. «Դուք նախկինում արդեն Պետական եկամուտների կոմիտեում աշխատել եք, զբաղեցրել եք նախագահի տեղակալի պաշտոնը և, ըստ էության, ծանոթ եք համակարգին: Կարծում եմ, որ նաև այդ պատմությունը հաշվի առնելով՝ ունեք բոլոր հնարավորություններն անհետաձգելիորեն ներգրավվել գործի մեջ և իրականացնել այն ուղղությունների բարեփոխումները, որոնց մասին մենք խոսել ենք»:

Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բարդ և ծանրագույն ժամանակաշրջանում ՊԵԿ նախագահի պաշտոնն իրեն վստահելու համար: «Ժամանակաշրջանն իրականում աննախադեպ է եղել այն առումով, որ ունեցել ենք բազմաթիվ հարվածներ, տնտեսական բացասական ազդեցությունն իր մարտահրավերներն է թելադրել համակարգին, սակայն մեզ հաջողվել է անգամ այդ պայմաններում՝ թիմային աշխատանքի շնորհիվ, համակարգի առջև դրված առաքելությունն, ըստ էության, կատարել: Շնորհակալություն եմ հայտնում Կոմիտեի անձնակազմին, բոլոր գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: Պարոն Բադասյանին մաղթում եմ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք: Ծանոթ լինելով Պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի և պարոն Բադասյանի ունակություններին, գիտելիքներին՝ վստահ եմ, որ այն ծրագրերը, աշխատանքները, որոնք այս պահին կիսատ են մնացել, հաջողությամբ կիրագործվեն պարոն Բադասյանի գլխավորությամբ»,- նշել է ՊԵԿ նախկին նախագահը:

Իր հերթին Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության համար և կարևորել ՊԵԿ դերակատարումը կառավարության նախաձեռնած հավակնոտ բարեփոխումների իրականացման գործընթացում: «Ամեն ինչ պետք է անենք՝ ապահովելու բյուջետային այնպիսի եկամուտներ, որպեսզի հնարավորություն լինի մեր հասարակության համար այդքան կարևոր բարեփոխումները կյանքի կոչել: Ձեր նախանշած ուղղություններով անպայման քայլեր կձեռնարկվեն: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հովհաննիսյանին, որովհետև առաջին հերթին, կարծում եմ, կարևոր է լավ ցուցանիշների պահպանումը և բազմաթիվ նման ցուցանիշներ ՊԵԿ-ն արդեն գրանցել է: Իմ հիմնական դերակատումներից մեկը համարում եմ այդ լավ ցուցանիշների պահպանումը: Նաև շատ եմ կարևորում, որպեսզի հարկային և մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի մեր տնտեսվարողների համար: Տնտեսվարողները վաղուց արժանի են ավելի լավ պայմաններում սպասարկվելու, մաքսային և հարկային ոլորտում ավելի լավ ծառայություններ ստանալու, ինչպես նախանշված է ՊԵԿ ռազմավարությամբ: Անպայման պետք է շարունակել և ավարտին հասցնել այդ ռազմավարությամբ նախատեսված գործողությունները»,- նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը: 

Նշենք նաև, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռուստամ Բադասյանին՝ կատարած աշխատանքի համար և շնորհավորել Կարեն Անդրեասյանին՝ Արդարադատության նախարար նշանակվելու առիթով: Վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նշել, որ ի վերջո արդարության և արդարադատության ներկայության զգացումն ամենակարևոր խնդիրներից է, որ ժողովուրդն իշխանություններին առաջադրել է դեռևս 2018 թվականի հեղափոխության ժամանակ:

«Իհարկե, այս ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք, ընդունվել են ռազմավարություններ, որոնցից բխող մի շարք միջոցառումներ արդեն կյանքի են կոչվել: Պարոն Անդրեասյանի հետ մեր խոսակցությունը եղել է հետևյալի մասին, որ պետք է ապահովվի քաղաքականության շարունակականությունը: Մյուս կողմից՝ պետք է այսպիսի կադրային որոշումներով փորձենք նոր լիցք և խթան հաղորդել արդեն իսկ կայացրած մեր որոշումներին, ընդունված ռազմավարությունների իրականացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն Արդարադատության նախարարության գործունեության համատեքստում կարևորել է Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը, որում գերատեսչությունն ակտիվ մասնակցություն է ունեցել, քաղաքականության մշակման գործառույթն իրականացրել է նախարարությունը: «Քանի դեռ ոլորտում քաղաքականություն մշակող մարմին չունենք, այսինքն՝ նախարարությունը ձևավորված չէ, Արդարադատության նախարարությունը բարեփոխման բովանդակային ապահովումը պիտի իրականացնի: Մենք Պարեկային ոստիկանության ներդրման առաջին օրերից մթնոլորտի կարևոր փոփոխություն ենք տեսել, բայց նաև արձանագրել ենք պրակտիկ մի շարք խնդիրներ, որոնք պիտի լրջորեն ուսումնասիրվեն, Երևանի ռեզերվային ընդունելության ուսուցման գործընթացներում հաշվի առնվեն, որպեսզի արդեն Շիրակի և Լոռվա մարզերում Պարեկային ոստիկանության ծառայողները հենց ծառայության մեկնարկի առաջին րոպեներից ամբողջությամբ տիրապետեն խնդիրը, ներառյալ՝ նրանք, որոնք ի հայտ են եկել Երևանի պարեկային ոստիկանության գործարկման ճանապարհին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նախարարությանը ցուցաբերած աջակցության համար, որը մշտապես զգացվել է և գերատեսչությունն ավելի վստահ է եղել բարեփոխումների նախաձեռնություններում: «Այս ընթացքում բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել ենք, որպեսզի նախարարության կառավարման փոխանցումը սահուն ընթանա: Ընթացիկ փուլում գտնվող բոլոր համապատասխան նախագծերը, բնականաբար, պատրաստի վիճակում կփոխանցվեն պարոն Անդրեասյանին»,- ասել է Բադասյանը: Վերջինս շնորհավորել է Կարեն Անդրեասյանին Արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ սկսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին մեծ վստահության և պատասխանատու փաթեթն իրեն վստահելու համար: «Առիթն օգտագործելով՝ ուզում եմ Ձեզ շնորհավորել ժողովրդի մեծ վստահությունը կրկին ստանալու համար: Ուրախ եմ այն ժառանգության համար, որ ստանում եմ: Պարոն Բադասյան, գիտեմ, թե ինչ ծանր ժառանգություն եք ստացել: Խոստանում եմ Ձեր նախանձախնդիր բարեփոխումների ծրագրերին, որ իրականացրել եք այս կարճ ժամանակաշրջանում, արդեն նոր լիցքեր հաղորդել և հասցնել ավարտին: Պարոն վարչապետ, ուզում եմ խոստանալ, որ մեր այս երիտասարդ ու շատ կարող թիմի հետ կկարողանանք ի վերջո արդարությունը բերել բոլորին ամբողջ երկրում: Շնորհակալ եմ վստահության համար»,- նշել է Կարեն Անդրեասյանը:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է արդարադատության ոլորտում և դատական համակարգում բարեփոխումները: «Մեր պատկերացումները և ընկալումները պիտի համապատասխանեն նաև այն տեսլականին, որ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Իհարկե, այն ճանապարհը, որ մինչ այսօր անցել ենք, հեշտ չի եղել և շարունակությունն էլ հեշտ չի լինելու: Այստեղ, իսկապես, հետևողականություն է հարկավոր: Բայց նաև չմոռանանք, որ արդարադատության համակարգը շատ մեծ է՝ քրեակատարողական դատավարություն, ԴԱՀԿ, ՔԱԿՀ և այլն: Պարոն Բադասյանի առաջարկած քրեակատարողական ծառայության նոր մոդելը շատ հետաքրքիր է և առաջիկայում այդ թեմայի շուրջ մանրամասն պիտի խոսենք: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մինչև այժմ կատարված աշխատանքի համար և հաջողություն մաղթել բոլորիս»,- նշել է կառավարության ղեկավարը: 

դիտվել է 224 անգամ
Ռուանի քաղաքապետն առաջարկել է Նապոլեոնի հուշա... «Ալիևը կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյա... Ամերիկացիները, ովքեր վերջին տասը տարիների ընթ... ԱԺ-ն կառավարության նախաձեռնությամբ արտահերթ ն... Մոտ 3 միլիոն եվրոպացիներ չեն կարողանա ջեռուցե... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Microsoft-ը թողարկել է իր ամենահզոր նոթբուքը Հնագետները Ամերիկայի հնագույն բնակիչների հետք... Եվրոպական արտադրության ՀՀ անձնագրերը մնացել ե... կառավարության նիստ. Սեպտեմբերի 24 (Տեսանյութ.... ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել. «Հրապարակ» Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը ԱԺ նախ... Կառավարության անդամները կգան խորհրդարան. բյու... Կոչ ենք անում ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վր... ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները շարա... Ցույց տանք թշնամուն, որ հայը չի հանձնվել. Սեպ... Ալիևը Հայաստանին խաղաղություն է առաջարկել Զան... Որքան էլ փորձեն աչք փակել այդ ամենի վրա կամ դ... Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել. «Իր... Բարդ խաղ էր, բայց կարևորը հաղթեցինք. Մխիթարյա... «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման ... Օրինական կարգավիճակ չունեցող հայերը ՌԴ-ում խն... Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է ն... Ում հետ է Աշոտ Փաշինյանը մեկնել Կահիրե. «Իրավ... ՊԱՀՀ-ում կայացել է ՀՀ անկախության 30-ամյակին ... Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սեպ... Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Ակնա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի գլխավոր դատախազնե... Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի ... Բանակի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ այսօր... Արայիկ Հարությունյանը՝ թիրախում. հարցաքննվողն... Էրդողանն ԱՄՆ-ում հայտարարել է, որ «իրենք դրակ... ԲՀԿ-ում ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ են ... Անբարենպաստ վիճակում են հայտնվել Արցախի կորսվ... Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությամբ մեկ... Սերժ Թանկյանն ու Արթուր Մեսչյանը հրաժարվել են... Արցախի ԱԺ պատվիրակությունը չի հրավիրվել Անկախ... Ամենևին որևէ կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում. Սու... Առաջիկա օրերին հանրապետության շրջանների զգալի... Նշանակվել է ՔԿԱԳ ծառայության պետ Սյունիքի մարզպետը Դավիթ Ղուլունցին նշանակել է... Հույն նախկին պատգամավորը խստորեն դատապարտել է... Կամչատկայում ուղղաթիռ է կորել Գյումրիում ընտրություններին ՔՊ ցուցակը կգլխավ... Գվատեմալայում սկսվել է Ֆուեգո հրաբխի ժայթքում... Հայտնվել է լուսանկար, որտեղ երեխան գրկել է զա... Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կի... Տավուշի մարզպետը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և ... Ֆրանսիայում նեոնացիստների են ձերբակալել ահաբե... Արտակարգ դեպք Կապանում գործող բանկերից մեկի մ... Սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ Գեղարքունիքի մարզո... ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ մտել է Սև ծովի ջրատարած... Արմավիրում մեկնարկել են 3 փողոցների ասֆալտապա... Կոտայքի մարզի 31 զինծառայող պարգևատրվել է «Մա... Զելենսկին ասել է՝ երբ է հանդիպելու Պուտինի հե... ԱՄՆ-ում բացվել է կանանց համար նախատեսված առաջ... ՌԴ-ի հետ գործարքն ավարտված է, հետդարձի ճանապա... Ռեալի հարձակվողը կարող է տեղափոխվել ԱՊԼ Մահացել է հայտնի դերասան Մելվին Վան Փիբլզը Իգդիրից Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկ... Ռուսաստանի քննչական կոմիտեի Պերմի բաժանմունքի... Ստամբուլում ներկայացվել է թուրքական առաջին էլ... Իգոր Կրուտոյը ապօրինի որդի ունի (լուսանկար) Գեղամ Գևորգյանն ընդունել է Արցախի իր գործընկե... Ադրբեջանն այսօր էլ շարունակում է արգելափակել ... Կարեն Խաչանովը պարտվեց Առանց լաբորատոր ապահովվածության դժվար է պատկե... Էրդողանը խոստովանել է, որ Բայդենի հետ համագոր... Թալիբները հրաժարվել են դեսպաններ նշանակել այն... Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել Աշխարհում օգտագործվել է ավելի քան 6 մլրդ դեղա... Բացօթյա դասական համերգ՝ Երերույքի տաճարում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ ... Մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի շաբաթ... Խստացվում է գազաբալոնների տեղադրման գործընթաց... Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներն անդրադ... Գետափ գյուղում այրվել են շինության տանիքի փայ... Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ղրղզստանի նախկի... Բալեկյանի ակումբը դուրս է եկել Արգենտինայի գա... ԱԳ նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմ... Էրդողանն ակնկալում է Պուտինի հետ հանդիպմանը հ... ԱԺ նախագահին Անկախության տոնի առթիվ շնորհավոր... ԲԴԽ ներկայացուցիչները հանդիպել են Երևանի ընդհ... Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի ... Նիկոլ Ռիչին իր ծննդյան օրը պատահաբար այրել է ... Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել.... Կշարունակենք աջակցել ՀՀ-ում ժողովրդավարական բ... «Երկու երկրներում ընտրություններից հետո բացվո... Բաքուն և Անկարան որևէ ցանկություն չունեն իրեն... Սիրիայում ռուս ռազմական օդաչուի սպանության հա... «Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ դու... Քր.գործ՝ Վարչապետի լուսանկարի տակ վիրավորական... Պապարացիները դժվարությամբ են ճանաչել. Սելենա ... Մարզպետ ունենք, որ չգիտի՝ խաղողը վազի վրա է ա... ԵՄ-ը կոչ է արել Իրանի ԱԳՆ ղեկավարին վերսկսել ... Վեճի ժամանակ հարվածել է 39-ամյա տղամարդու ճակ... Առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձ... ԱԱ. ՀԸՖ-ն հաստատել է ըմբշամարտի Հայաստանի թիմ... Ադրբեջանի ԱԱՆ հակահետախուզության նախկին պետը ... Անահիտ Ավանեսյանը լքել է խորհրդարանի շենքում ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan