Տոկիո-2020. Կուբան, Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան նվաճեցին ոսկե մեդալներ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին վիճարկվում են մեդալների 17 հավաքածուներ, որոնցից 6-ն արդեն գտել են իրենց տերերին:
Բռնցքամարտի մինչև 81 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց կուբացի Արլեն Լոպեսը, որը եզրափակիչում հաղթեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենժամին Ուիտակերին:
Առագաստանավային սպորտի 470 մրցաձևի կանանց ու տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր դարձան Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան:
Աթլետիկայի մրցաշարի կանանց 400 մետր արգելավազքում աշխարհի ռեկորդով հաղթել է ամերիկուհի Սիդնի Մաքլաֆլինը, իսկ բրազիլուհի լողորդ Մարսելա Կունյան ամենաուժեղն էր կանանց 10 կմ բաց ջրի մրցմանը:
Սքեյթբորդինգի կանանց պարկ մրցաձևում ոսկե մեդալակիր է դարձել 19-ամյա ճապոնուհի Սակուրա Յոսոդզումին:
Բռնցքամարտ, տղամարդիկ, 81 կգ
1. Արլեն Լոպես (Կուբա)
2. Բենժամին Ուիտակեր (Մեծ Բրիտանիա)
3. Իմամ Խատաև (Ռուսաստան) և Լորեն Ալֆոնսո (Ադրբեջան)
Առագաստանավ, կանայք, 470
1. Ավստրալիա
2. Շվեդիա
3. Իսպանիա
Տոկիո-2020, լող, կանայք, բաց ջուր, 10 կմ
1. Մարսելա Կունյա (Բրազիլիա) - 1.59:30,8
2. Շերոն վան Ռուվենդալը (Հոլանդիա) - 1.59:31,7
3. Կարինա Լի (Ավստրալիա) - 1.59:32,5
Աթլետիկա, կանայք, 400 մետր արգելավազք
1. Սիդնի Մաքլաֆլին (ԱՄՆ) - 51,46 (աշխարհի ռեկորդ)
2. Դելիլա Մուհամադ (ԱՄՆ) - 51,58
3. Ֆեմկե Բոլ (Հոլանդիա) - 52,03
Սքեյթբորդինգ, կանայք, պարկ
1. Սակուրա Յոսոդզումի (Ճապոնիա) - 60,09
2. Կոկոնա Հիրակի (Ճապոնիա) - 59.04
3. Սկայ Բրաուն (Մեծ Բրիտանիա) - 56.47