Կալանավորված պատգամավորների ընտրվելու իրավունքը ապահովված է եղել, սակայն ընդդիմությունը չի եկել և չի մասնակացել քեարկությանը․ Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)
Այն, որ անձը հնարավորություն չունի ելույթ ունենալու, չի նշանակում, որ նրա ընտրվելու իրավունքը խախտված է, որովհետև երեկ բոլոր առաջադրված թեկնածուների անունները ներառված էր քվեաթերթիկում և իրենց իսկ առաջադրողները չեկան և չքվեարկեցին նրա օգտին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի՝ կալանավորմամբ պայմանավորված՝ ԱԺ նիստին ներկա չգտնվելու հանգամանքին։
Վարդանյանի խոսքով՝ կալանավորված պատգամավորների բացակայությունը դիտարկվում է որպես հարգելի բացակա։
Հարցին՝ ինչպես են վերոնշյալ պատգամավորները զրկվել պատգամավորական անձեռմխելիութունից,Վարդանյանը նշեց․
«ԿԸՀ-ն կայացրել է համապատասխան որոշում, արարքները, որոնց մասին խոսվում է, տեղի են ունեցել մինչև պատգամավորական մանդատի ստանձնումը, Սահմանադրության 96-րդ հոդվածը խոսում է պատգամավոր եղած ժամանակ տեղի ունեցած արարքների համար անձեռնմխելիություն սահմանելու մասին։ Երեկ կանոնակարգի խախտում տեղի չի ունեցել, խախտում կլիներ, եթե նստաշրջանի առաջին նիստի ընթացքում չապահովվեր բնականոն գործունեություն։ Կալանավորված պատգամավորների ընտրվելու իրավունքը ապահովված է եղել, սակայն ընդդիմությունը չի եկել և չի մասնակցել քվեարկությանը»,- ասաց Վարդանյանը։