Նախագահը փոխվարչապետ ու նախարարներ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետ և նախարարներ նշանակելու մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկով Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում։
Առողջապահության նախարար նշանակվել է Անահիտ Ավանեսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար՝ Անդրանիկ Փիլոյանը, ԿԳՄՍ նախարարի պաշտոնում վերանշանակվել է Վահրամ Դումանյանը, իսկ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Վահան Քերոբյանը։
Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է Տիգրան Խաչատրյանը։