Երևան, 17.Սեպտեմբեր.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Գնել Սանոսյանը և Մարտինա Շմիդտը քննարկել են հ... Financial Times-ն անդրադարձել է աֆղան փախստակ... Ռոնալդուն ոչխարների պատճառով փոխել է տունը Զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ Ակնալիճ գյուղում ականանետի ական է հայտնաբերվե... ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են «Գորշ գայլեր... Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 43-ամյա վարոր... Որոտանի ճանաարհին ադրբեջանցի զինծառայողների ք... ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստերի դահլիճ կարող են մտնել միայ... Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը... Հասմիկ Տոլմաջյանը ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմ... Գիտնականները պարզել են՝ երբ է մարդն առաջին ան... ՀՀ-ն գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատությ... Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերե... ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն ի... Հայտնի է Բունդեսլիգայի՝ ամսվա լավագույն ֆուտբ... Գիտնականները հնագույն թռչնի բրածո են հայտնաբե... Քաղաքագետը Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխգոր... Իրանցի երաժիշտը կարող է ազատազրկվել՝ կանանց մ... Մեր նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է. ... Ողբերգական դեպք Նուբարաշենի Հոգեկան առողջությ... Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց ... Հայկական Codesignal ընկերությունը ներգրավել է... Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրե... Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ՄԹ դեսպանին ներկայացրե... Իբրահիմովիչը հնարավոր է բաց թողնի Յուվենտուսի... Լիլիթ Մակունցն ընդունել է ԱՄՆ-ում համերգաշարո... Գազի գինը Եվրոպայում կտրուկ անկում է գրանցել ... Քննարկվել են հարկային ոլորտում Հայաստան-Ռուսա... Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-... Ավստրալիան միջուկային սուզանավեր կունենա Իրանցի վարորդների վերադարձի համար քայլեր են ձ... Բժիշկներին հաջողվել է փրկել 7-րդ հարկից ընկած... Եվրախորհրդարանը կողմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ... Ֆրանսիայում առողջապահության ոլորտի շուրջ 3000... Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան ... Վրաստանի վարչապետը ստացել է կորոնավիրուսի պատ... Պապիկյանը ծանոթացել է «Հյուսիս-Հարավ» ավտոճան... 41–ամյա վարորդը Lexus-ով բախվել է հողաթմբերին... Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել Թուրքիայում հետապնդում է սկսվել Ցեղասպանությո... ԲՏԱ նախարարը և դեսպան Անդրեա Վիկտորինը քննարկ... «Ռոսսելխոզնադզորը» վիրուս է հայտնաբերել Վրաստ... Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում վաղը 11 ժամ ջո... Փոխվարչապետ. Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն ա... «Առյուծ արքա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը հաղորդու... Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային... ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապ... Նոր Զելանդիան թույլ չի տա ավստրալական սուզանա... ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից Աջափնյակ վարչական... Որոտանի հատվածում իրանական մեքենաներ են կուտա... 6-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու կասկածանքով ... Այս աղջիկը թեև կիստոզային միգրոմա ունի, ապրու... ՀԱՊԿ նիստում առաջարկվել է մշակել դաշինքի անդա... Պացիենտների իրավունքներ, բուժաշխատողների դերի... Ալեն Սիմոնյանը և բարոնուհի Քերոլայն Քոքսը քնն... Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ ծուխն ու կրակը ... Կոնֆլիկտ Ֆրանսիայի և Չինաստանի հետ. ինչ է հայ... Օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզի... Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանո... Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 1 հայ զի... Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ֆրանսիական պատվիր... Զոհված զինծառայողների հարազատները խորհրդատու ... ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ եր... Արտակարգ դեպք Ռուսաստանում. անծանոթը 20-ամյա ... ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողներ... Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություննե... «Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի դ... Ողբերգական դեպք՝ Սյունիքում. 37-ամյա վարորդն ... COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպ... Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություննե... «Իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ... Խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պ... Ալիևի օգնականը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ ... ՀԱՊԿ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր ե... Խոշոր ընտրազանգվածների միջև պետք է սկսվեն «բա... ԱՄՆ-ում ՌԴ-ն անվանել են «առաջիկա 10 տարվա ամե... Մոսկվայում առաջին անգամ COVID-19-ի բուժման նո... «Թիկունքից դանակով հարված. դաշնակիցներն այդպե... Գյումրիում՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքո... Կառավարությունը հավանություն է տվել կրթական ո... ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքա... 21-րդ դարում պահպանողական լինելը վնաս է, առաջ... 66 միլիարդ դոլար. Ավստրալիան խզել է Ֆրանսիայի... Ֆրեզնոյում կցուցադրվի Էմիլ Գեսսենի «45 օր. պա... Տոտալիզատորների գովազդը կարգելվի. ակնկալվում ... Սեպտեմբերի 17-ին և 18-ին կդադարեցվի Արմավիրի ... Արտակարգ դեպք՝ Երևանում. կրծքավանդակի հրազենա... Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը Կյանքը չենք կանգնեցնելու, ոչինչ չանենք ու միա... Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ... Մակրոնը հայտնել է ֆրանսիական զորքերի կողմից Ի... Զինված տղամարդը հարձակվել է Վորոնեժի մարզի ոս... «Վանաձոր» ՔԿՀ-ում կարճատև տեսակցությունից դու... Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետություն... Պուտինն ընտրությունների նախաշեմին հայտարարել ... Ռուս խաղաղապահներն անվտանգության համապարփակ վ... «Հակառակ կողմից այդ տղան». Բայդենը բանակցությ... Կոտայքի մարզում 20-ամյա վարորդը BMW X5-ով բախ... Գեղամասարի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս...

Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում մարդու արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ են. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում մարդու րժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ է արձանագրել:

Նշված դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու վայրեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) 2021թ. հուլիսի 23-ի չհայտարարված այցով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝ կապված միայն պահման պայմանների հետ.

• Խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:
Խցերը, որոնք նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար, գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում արհեստական (էլեկտրական) լուսավորություն առկա չէ, առհասարակ:

Խցերում որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Սա անթույլատրելի է՝ հատկապես հաշվի առնելով ցուրտ եղանակային պայմաններում խցերում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման տեսանկյունից:
Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ: Առկա է վերանորոգման հրատապ անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նաև, որ առկա չէ օդափոխման համակարգ, ժամանակավոր պայման վայրի հատակը բետոնածածկ է, իսկ խցերի պատերի ծափամածիկները թափված են, տեսանելի են ճաքեր:

• Բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ:

Ըստ պաշտոնական պարզաբանումների՝ խցերում կարող է պահվել մեկից ավելի անձ, ինչը նշանակում է, որ այս վիճակը հատկապես է անընդունելի նախևառաջ մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից:

Անընդունելի է նաև, որ բոլոր սանհանգույցներն ասիական տիպի են:

Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից: Սա խախտում է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:


Դատարանների խցերի սանհանգույցների հետ կապված այս անընդունելի վիճակն ունի համակարգային բնույթ, այն արձանագրվել է այլ դատարանների (օրինակ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի և Աբովյանի նստավայրեր) հետ կապված նույնպես և արտացոլվել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:


• Աշտարակի նստավայրի խցերից մեկը չունի պատուհան, որի պատճառով խուցը չունի բնական լուսավորություն, ինչպես նաև չի ապահովվում պատշաճ օդափոխություն՝ նստավայրում օդափոխման համակարգի բացակայության պատճառով:


• Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ:

Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասե շիշ:
• Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում:

• Մարալիկի նստավայրի բոլոր երեք խցերը, ինչպես նաև Գյումրու նստավայրի չորս խցերից երկուսը կահավորված չեն նստարաններով և դրանցում, առհասարակ, որևէ տեսակի կահավորում առկա չէ:

• Նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:

• Դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Սրան գումարվում է նաև այն, որ քանի որ դատարանի շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար, ապա խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է:

Մարալիկի և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:

Նշված խնդիրներն արձանագրվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման և փորձագետների 2021թ. հուլիսի 23-ին չհայտարարված այցերի ընթացքում Շիրակի և Արագածոտնի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ:

Այցերի ընթացքում ստուգվել են նշված դատարանների Գյումրու, Մարալիկի, Աշտարակի, Ապարանի նստավայրերի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, ինչպես նաև տեղի են ունեցել առանձնազրույցներ դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ:
Դատարանների խցերի հետ կապակցված խնդիրներից է նաև դատապարտյալներին դատարան տեղափոխումը, ուղեկցումը և պահպանությունն իրականացնող պատասխանատու պետական մարմնի հարցը, որն ունի համակարգային բնույթ և մշտապես պարբերական քննարկման առարկա է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում՝ համապատասխան առաջարկներով:

Ներկայում նշված այցերի արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որոնք համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:

Սույն հաղորդմամբ հրապարակվում են Շիրակի մարզի գյումրու, Արագածոտնի մարզի Աշտարակի և Ապարանի նստավայրերի մի շարք լուսանկարներ:

դիտվել է 70 անգամ
Գնել Սանոսյանը և Մարտինա Շմիդտը քննարկել են հ... Financial Times-ն անդրադարձել է աֆղան փախստակ... Ռոնալդուն ոչխարների պատճառով փոխել է տունը Զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ Ակնալիճ գյուղում ականանետի ական է հայտնաբերվե... ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են «Գորշ գայլեր... Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 43-ամյա վարոր... Որոտանի ճանաարհին ադրբեջանցի զինծառայողների ք... ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստերի դահլիճ կարող են մտնել միայ... Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը... Հասմիկ Տոլմաջյանը ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմ... Գիտնականները պարզել են՝ երբ է մարդն առաջին ան... ՀՀ-ն գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատությ... Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերե... ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն ի... Հայտնի է Բունդեսլիգայի՝ ամսվա լավագույն ֆուտբ... Գիտնականները հնագույն թռչնի բրածո են հայտնաբե... Քաղաքագետը Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխգոր... Իրանցի երաժիշտը կարող է ազատազրկվել՝ կանանց մ... Մեր նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է. ... Ողբերգական դեպք Նուբարաշենի Հոգեկան առողջությ... Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց ... Հայկական Codesignal ընկերությունը ներգրավել է... Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրե... Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ՄԹ դեսպանին ներկայացրե... Իբրահիմովիչը հնարավոր է բաց թողնի Յուվենտուսի... Լիլիթ Մակունցն ընդունել է ԱՄՆ-ում համերգաշարո... Գազի գինը Եվրոպայում կտրուկ անկում է գրանցել ... Քննարկվել են հարկային ոլորտում Հայաստան-Ռուսա... Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-... Ավստրալիան միջուկային սուզանավեր կունենա Իրանցի վարորդների վերադարձի համար քայլեր են ձ... Բժիշկներին հաջողվել է փրկել 7-րդ հարկից ընկած... Եվրախորհրդարանը կողմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ... Ֆրանսիայում առողջապահության ոլորտի շուրջ 3000... Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան ... Վրաստանի վարչապետը ստացել է կորոնավիրուսի պատ... Պապիկյանը ծանոթացել է «Հյուսիս-Հարավ» ավտոճան... 41–ամյա վարորդը Lexus-ով բախվել է հողաթմբերին... Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել Թուրքիայում հետապնդում է սկսվել Ցեղասպանությո... ԲՏԱ նախարարը և դեսպան Անդրեա Վիկտորինը քննարկ... «Ռոսսելխոզնադզորը» վիրուս է հայտնաբերել Վրաստ... Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում վաղը 11 ժամ ջո... Փոխվարչապետ. Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն ա... «Առյուծ արքա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը հաղորդու... Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային... ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապ... Նոր Զելանդիան թույլ չի տա ավստրալական սուզանա... ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից Աջափնյակ վարչական... Որոտանի հատվածում իրանական մեքենաներ են կուտա... 6-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու կասկածանքով ... Այս աղջիկը թեև կիստոզային միգրոմա ունի, ապրու... ՀԱՊԿ նիստում առաջարկվել է մշակել դաշինքի անդա... Պացիենտների իրավունքներ, բուժաշխատողների դերի... Ալեն Սիմոնյանը և բարոնուհի Քերոլայն Քոքսը քնն... Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ ծուխն ու կրակը ... Կոնֆլիկտ Ֆրանսիայի և Չինաստանի հետ. ինչ է հայ... Օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզի... Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանո... Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 1 հայ զի... Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ֆրանսիական պատվիր... Զոհված զինծառայողների հարազատները խորհրդատու ... ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ եր... Արտակարգ դեպք Ռուսաստանում. անծանոթը 20-ամյա ... ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողներ... Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություննե... «Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի դ... Ողբերգական դեպք՝ Սյունիքում. 37-ամյա վարորդն ... COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպ... Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություննե... «Իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ... Խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պ... Ալիևի օգնականը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ ... ՀԱՊԿ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր ե... Խոշոր ընտրազանգվածների միջև պետք է սկսվեն «բա... ԱՄՆ-ում ՌԴ-ն անվանել են «առաջիկա 10 տարվա ամե... Մոսկվայում առաջին անգամ COVID-19-ի բուժման նո... «Թիկունքից դանակով հարված. դաշնակիցներն այդպե... Գյումրիում՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքո... Կառավարությունը հավանություն է տվել կրթական ո... ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքա... 21-րդ դարում պահպանողական լինելը վնաս է, առաջ... 66 միլիարդ դոլար. Ավստրալիան խզել է Ֆրանսիայի... Ֆրեզնոյում կցուցադրվի Էմիլ Գեսսենի «45 օր. պա... Տոտալիզատորների գովազդը կարգելվի. ակնկալվում ... Սեպտեմբերի 17-ին և 18-ին կդադարեցվի Արմավիրի ... Արտակարգ դեպք՝ Երևանում. կրծքավանդակի հրազենա... Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը Կյանքը չենք կանգնեցնելու, ոչինչ չանենք ու միա... Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ... Մակրոնը հայտնել է ֆրանսիական զորքերի կողմից Ի... Զինված տղամարդը հարձակվել է Վորոնեժի մարզի ոս... «Վանաձոր» ՔԿՀ-ում կարճատև տեսակցությունից դու... Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետություն... Պուտինն ընտրությունների նախաշեմին հայտարարել ... Ռուս խաղաղապահներն անվտանգության համապարփակ վ... «Հակառակ կողմից այդ տղան». Բայդենը բանակցությ... Կոտայքի մարզում 20-ամյա վարորդը BMW X5-ով բախ... Գեղամասարի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan