Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար. Վարչապետի առաջարկները՝ նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակաի միջավայրի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Արշակ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Սուրեն Պապիկյանն այժմ կատարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները։
Նարեկ Մկրտչյանն ազատվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից