Երևան, 18.Սեպտեմբեր.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Դե, իրենք հերոս են, ես հերոս չեմ. Հովիկ Աղազա... «Հայաստան» դաշինքը պատերազմի տարելիցի կապակցո... Երկրորդ օրն անընդմեջ զոհված զինծառայողների աճ... Մինչև չստեղծենք անվտանգության երաշխիքներ, միշ... «ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին... Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության ... Վարչական տույժ նշանակելու մասին քանի՞ որոշում... Գորիս-Կապան ճանապարհին արդբեջանցիների տեղակայ... Ադրբեջանցի, թուրք և պակիստանցի հատուկջոկատայի... Մերկելը բունդեսթագի ընտրություններին կքվեարկի... 240 կմ/ժամ. աշխարհի ամենաարագընթաց ամերիկյան ... Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղմացնում են... Զինծառայողը կալանավորվել է՝ մարտական հերթապահ... Քովիդով հիվանդացությունն աշխարհում նվազում է ... Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2 հանդի... Եթե էսքան գումար ունեիք, սառնարան առնեիք՝ մեր... Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ն... ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մուտքի համար պատվաստ... Երեք անգամ քիթս վիրահատել եմ. «Միսս Աշխարհ Ար... Լուսացույցերի տեղադրման աշխատանքներ՝ Էջմիածնո... «Թալիբանը» կանանց հարցերով նախարարությունը փո... Գյումրիի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրա... Ջրհեղեղ Տավուշի մարզում «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման ... Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածը ի վիճակի չէր բաց... «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հետախ... Հայտարարվել են զբոսաշրջիկների համար ամենավտան... Վանաձոր, Արարատ, Հրազդան և Ալավերդի քաղաքների... Հորդառատ անձրևները Քոբուլեթիի գյուղերում սողա... Ելփին գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է ... Պարգևատրումները սիմվոլիկ են՝ նվիրված Անկախութ... Օռլանդո Բլումը զարմացրել է շնաձկան հետ էքստրե... Դվինի Արտակը ծնունդն է նշում. մասնակցում են ռ... Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգ... ԵՊՀ նախկին դասախոս, «Հայաստան» դաշինքի պատգամ... Ես ամեն ինչ կանեմ, որ այդ օրը գա. այն պատանին... ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժել... Պելեն կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժա... ԱՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Վրաստանի C... Boston Dynamics-ի ստեղծած ռոբոտն «աշխատանքի է... Շուտով հանդես կգամ նոր ոճով, նոր ասելիքով. Իվ... Սպասվում է անձրև և ամպրոպ Միջազգային օլիմպիական կոմիտեն «Փարիզ-2024»-ու... Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների ... Ստեփանակերտի Կոբրա բարձունքում հրդեհ է բռնկվե... Կորեայի ձորի հատվածում Nissan Versa մակնիշի ա... Ուկրաինայում հայկական խաչքարի օծման արարողութ... Տեսանյութն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկ... Ավստրալիայի հետ սուզանավերի մասին գործարքի խզ... Hyundai բյուջետային քրոսովերը մեկ օրում ռեկոր... Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքա... Պատերազմից հետո տարածաշրջանում տիրում է բարդ ... Եվրոպան Թուրքիային մինչև սեպտեմբերի 30-ը ժամա... Թուրքական որևէ բան Հանրապետության հրապարակում... ԲՏԱ նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյու... Ավստրալիայում կարող են ամերիկյան նոր ռազմակայ... Կապան-Գորիս ավտոճանապարհին ադրբեջանցիները լկտ... ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանն ընդունել է Ֆրանս... Պարտադրված ենք չեղարկել ՌԴ իշխող կուսակցությա... Մեծամասշտաբ զորավարժությունների շրջանակում հե... Դատախազությունն ամփոփել է ապօրինի ծագում ունե... Պուտինն օնլայն է քվեարկել Պետդումայի ընտրությ... Հաղթանակ գյուղում այրվել է մոտ 25 հա խոտածածկ... «Toyota Land Cruiser»-ի վարորդը Սուրենավան գյ... ԿԺԴՀ-ն ընդլայնում է հարստացված ուրանի արտադրո... Պաշտոնյան նշել է շաքարի դեֆիցիտի և մթերքների ... Այս իրավիճակում, այս պայմաններում ՏԻՄ ընտրութ... Պեսկովը պատմել է Պուտինի ինքնազգացողության մա... «Հաշվիս նստել է 381420 դրամ գումար, անուղղելի... «Պատիվ ունեմ». Սահմանագծման գործընթացը տեղի է... «Ասաց, որ սոցաջակցությունը լինելու է». Մհեր Գ... «Բարսելոնան» 481 միլիոն եվրոյի վնաս է կրել Փոխվարչապետ. Հայաստանը դիտարկում է այլ երկրնե... Ազգային ժողովը միանում է «100 տուն Արցախում» ... ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հայտարարում է Ագա... Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրու... ՔՊ․ Երևանը և Բաքուն պետք է վերջապես սկսեն սահ... «Հայաստան» խմբակցություն. Հայաստանի ՄԱԿ ներկա... ՀՀ նախագահը ՀՀ տնտեսական ու ներդրումային հնար... 20-ամյա երիտասարդը ստել էր, թե իրեն դանակահար... Արցախի որոշ դպրոցներում ապաստարանների խնդիր կ... Արքայազն Ֆիլիպի կտակը գաղտնագրել են «թագուհու... Թալինի ոստիկանները Երևան-Գյումրի ճանապարհին՝ ... Վլադիմիր Պուտինը Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուր... Համավարակի դեմ պայքարում համաշխարհային բժշկագ... «ՔՊ». Պարգևավճարներ ստացել են ոչ միայն ԱԺ պատ... Փոխվարչապետ. Հույս ունեմ՝ կհաջողվի պահել գազի... Մամիջանյան․ «Պատիվ ունեմ»-ը կշարունակի փողոցա... «Արցախում կոռուպցիան լայն թափ է ստացել. ՀՀ կա... «Դրանով մենք կփոխենք բանակցային գործընթացի բո... «Կրթությունն է մեր անվտանգության երաշխիքը». Վ... Շուրջ մեկ ամիս է ինչ ՀՀ զինված ուժերի ավագ լե... Սպիտակ տունը կոչ է արել չանհանգստանալ Բայդենի... «Պատիվ ունեմ». Խաղատան հետ կապված պատմություն... Քանաքեռում բախվել են Opel Astra-ն ու Volkswag... Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից, ... Հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված... «Ոչ մի մարդ, եթե չի ուզում վերադառնալ Արցախ, ... Ագարակի այգիները օգոստոսի սկզբից ջուր չունեն.... Փոխվարչապետ. Իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին...

Զարգացման համար անհրաժեշտ է գիտելիքի անընդհատ շրջապտույտ. Կարեն Քեռյանը` ԲՈԿ-ի բարեփոխումների մասին

Ի թիվս այլ ոլորտների՝ յուրաքանչյուր պետություն աշխարհին ներկայանում և աշխարհի հետ հաղորդակցվում է նաև գիտությամբ։ Հայաստանում առկա գիտական ներուժի արդյունավետ իրացման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի գնահատմամբ՝ ոլորտում առկա խնդիրները քիչ չեն, սակայն դրանք լուծելու ճանապարհները տեսանելի են․ միջազգային չափանիշներին համապատասխան ամսագրերում հոդվածների տպագրությունից՝ մինչև գիտական կոչումների շնորհման կարգում անհրաժեշտ փոփոխություններ։ Կարեն Քեռյանի խոսքով՝ զարգացման, գիտական աշխարհին համընթաց քայլելու համար բարեփոխումներն անխուսափելի են։

«Գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխությունների գործընթացն արդեն սկսվել է: Ներկայիս կարգում քիչ չեն երկիմաստ դրությունները, որոնք հնարավորինս վերացվում, հստակեցվում են, մի շարք պահանջներ դառնում են չափելի: Օրինակ՝ գործող կարգով սահմանվում է, որ դոցենտի կամ պրոֆեսորի կոչում ստանալու համար տվյալ անձը պետք է վերջին 3 տարիներին բուհում դասավանդման փորձ ունենա, բայց ոչ մի ձև հստակեցված չէ դասավանդման նվազագույն ժամաքանակը: Այսինքն՝ հնարավոր էր դեպք, երբ ամբողջ տարվա ընթացքում տվյալ հայցորդը լինի մեկ դիպլոմային աշխատանքի ղեկավար և համարվի բուհի աշխատող: Անհրաժեշտ է դասավանդման հստակ ժամաքանակ սահմանել՝ մեկ ուսումնական տարվա համար նվազագույնը 150 ժամ: Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ մշակույթի և սպորտի բնագավառներում, գիտական կոչումներ շնորհելու համար սահմանված պահանջները քիչ են կամ մեղմ»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը:

Լինել հասանելի միջազգային գիտական հանրությանը

Որպես զարգացման մեկ այլ կարևոր քայլ՝ Կարեն Քեռյանը նշում է ԲՈԿ-ի՝ գիտական պարբերականների նկատմամբ քաղաքականության վերանայումը։ Այժմ ԲՈԿ-ի համար ընդունելի ամսագրերի թիվն անցնում է 100-ը, սակայն դրանցից քչերն են ընդգրկված միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։

«Ավելի քան 100 ամսագիր բավարարում է ԲՈԿ-ի կողմից առաջադրված ներկայիս պայմաններին, սակայն այդ չափանիշները պետք է վերանայվեն։ Այդքան ամսագրերից «Scopus»-ի ցանկում ներառված է ընդամենը 3-ը, իսկ «Web of Science»-ի` ևս 2-ը: Միայն տեղական շուկան սպասարկող ամսագրերը մեզ ոչ մի տեղ չեն տանի, դրանք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում»,- նշում է Կարեն Քեռյանը։

Գիտության բնագավառում «մենք մեզ համար» սկզբունքը բացառելու և միջազգային հանրությանը հասանելի լինելու համար անհրաժեշտ է նաև հնարավորինս ավելացնել անգլալեզու ատենախոսությունների թիվը։ 2020 թվականին բնագիտական թեմայով պաշտպանած ատենախոսությունների 65%-ը եղել է հայերեն, 22%-ը՝ ռուսերեն, 13%-ը՝ անգլերեն, իսկ հասարակական գիտությունների դեպքում անգլերենով ատենախոսություններ չեն եղել։

«Շատ կարևոր է, որ մեր ատենախոսությունները հնարավորինս հասանելի լինեն միջազգային գիտական հանրությանը։ Դրանք միայն հայերենով ունենալը նպատակահարմար չէ: Նմանօրինակ պատկեր է նաև հրապարակված հոդվածների դեպքում. 2020 թվականին տպագրվել է 4000-ից ավելի հոդված, որից՝ 63%-ը հայերեն, 15%-ը՝ ռուսերեն, 22%-ը՝ անգլերեն: Բնականաբար, որակական չափանիշներն առաջնային են, բայց բացառապես հայերեն գրելն ինչ-որ իմաստով փակուղի է տանում: Գիտական հանրությանը հաղորդակից լինելու համար լեզուն նվազագույն պահանջն է: Հասկանալի է՝ կան բնագավառներ, որոնց դեպքում դժվար է ռուսերեն կամ անգլերեն գրելը, բայց ոլորտներից մեծ մասի պարագայում ոչ միայն հնարավոր է, այլև խրախուսելի: Նախորդ տարի Հայաստանը «Scopus»-ում տնտեսագիտության թեմայով ուներ 14 հոդված, Վրաստանը՝ 21, իսկ Ադրբեջանը վերջին տարիներին շեշտակի ավելացրել է թիվը՝ դարձնելով 74: Պետք չէ պարփակված մնալ և առաջնորդվել «մենք մեզ համար» սկզբունքով։ Դրա համար պետք է փոխվեն նաև տեղական ամսագրերի նկատմամբ պահանջները։ Որպես լուծման տարբերակ՝ նույն տեղական ամսագրերում կարելի է դրսից մասնագետներ ներգրավել»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը։

Շարունակելով միջազգային գիտական հանրության հետ շփման կարևորության թեման՝ Կարեն Քեռյանը որպես հեռակա նպատակ՝ նշում է նաև արտասահմանում բնակվող հայ գիտնականներին պաշտպանության գործընթացներում ներառելը․ «Ցանկալի տարբերակ է, բայց դրա իրագործման միայն պետական քաղաքականությունը բավարար չէ: Տարբեր գիտնականներ, դասախոսներ տարիներ շարունակ իրենց ուսանողներին ուղարկել են արտասահմանում կրթվելու։ Այդ երբեմնի ուսանողների հետ կապը պետք է վերականգնել: Այո՛, Հայաստանում ապրող գիտնականները պետք է կապի մեջ լինեն արտասահմանում բնակվողների հետ, բայց դրա համար պետք է պայմաններ էլ ապահովել: Օրինակ՝ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում շատ կարևոր փոփոխություն կլինի համաղեկավարների ինստիտուտի ներդրումը, ինչն արտասահմանից համաղեկավար ունենալու հնարավորություն կտա: Նմանօրինակ բարեփոխում նախատեսում ենք։

Աստիճանաշնորհման կանոնակարգում վերջին 5 տարվա ընթացքում էական փոփոխություններ չեն եղել, իսկ դրանց անհրաժեշտությունն իսկապես զգացվում է։ Այսպես՝ ատենախոսության ղեկավարի համար առաջադրվող պահանջ է 30 հոդվածի տպագրությունը․ կա միայն քանակական բաղադրիչ, բայց պատկերն այլ կլինի, եթե հրապարակումներ պահանջվեն «Scopus»-ում կամ «Web of Science»-ում: Գերադասությունը պետք է տրվի որակին. եթե որակ չկա, այդ քանակը հարց չի լուծում։ Միևնույն ժամանակ ցանկացած փոփոխության գնալիս առաջնահերթ պետք է հասկանալ մեր հնարավորությունները և խոչընդոտները»:

Բարեփոխումներն այլընտրանք չունեն

Դիտարկմանը՝ արդյո՞ք հայաստանյան գիտական հանրությունը պատրաստ է թվարկված փոփոխություններին, Կարեն Քեռյանը պատասխանում է, որ միջազգային չափանիշներին հասնելն այլընտրանք չունի․ «Կարևոր է այսօրվա աշխարհում գործող չափանիշներին համապատասխանելը: Գիտական տարբեր խմբեր ու գիտնականներ մրցունակ են միջազգային ասպարեզում, բայց մեր իրականության մեջ կան նաև ղեկավարներ, որոնք ունեցել են տասնյակներով ասպիրանտներ, սակայն չունեն որևէ հոդված «Scopus»-ում կամ «Web of Science»-ում: Այն, ինչ չի անում ղեկավարը, ասպիրանտին ավելի դժվար կլինի անել։ 2018 թվականից դոկտորի գիտական աստիճան ստանալու համար անհրաժեշտ պայմաններից է «Scopus»-ում կամ «Web of Science»-ում հրապարակված 5 հոդվածը՝ բացառությամբ հայագիտության բնագավառի: Գուցե հենց դրանով պայմանավորված՝ դոկտորականների պաշտպանությունների թիվը կտրուկ նվազել է: 2010-2018 թվականներին եղել է տարեկան մոտ 40 պաշտպանություն, վերջին տարիներին՝ 6-10: Ի վերջո, պե՞տք է ընդլայնենք մեր աշխարհագրությունը և բավարարենք միջազգային պահանջներին, թե՞ մնանք նույն կետում»:

Ի տարբերություն վերոնշյալ փոփոխությունների՝ մասնագիտական խորհուրդներում դրանց անհրաժեշտությունը խիստ չէ, չնայած որոշ փոփոխությունների կարիք, այնուամենայնիվ, կա։ Կարեն Քեռյանի բնորոշմամբ՝ համակարգը բավականին ազատական է և գլոբալ փոփոխության կարիք չունի․ «Այս պահին հնարավորություն կա պաշտպանությունը կազմակերպելու թե՛ եղած մասնագիտական խորհրդում, թե՛ մեկանգամյա խորհրդում: Այդ առումով համակարգը բավականին ազատական է: Այլ հարց է մասնագիտական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջների վերանայումը։ Տարեվերջին որոշ խորհուրդների գործունեության ժամկետը կավարտվի, կվերանայվի կազմը: Դրանից հետո պարզ կլինի, թե ինչ խնդիրներ ունենք, և ինչ փոփոխությունների կարիք կա»:

Նպատակը՝ ոչ թե գնահատական, դիպլոմ ստանալ, այլ զարգանալ

Ոլորտում առկա խնդիրների թվում իր դեռևս կայուն տեղն ունի գրագողությունը: Որպես արատավոր երևույթի դեմ պայքարի միջոց՝ Կարեն Քեռյանը դիտարկում է գրագողություն կատարած անձանց աստիճանազրկման կարգի սահմանումը. «Գրագողության դեպքեր բացահայտող ծրագիրը թարմացման կարիք ունի: Այն բավականին լավ աշխատանք է կատարել, և մինչ օրս էլ բացահայտվում են դեպքեր, բայց տարիների ընթացքում ի հայտ են գալիս այդպիսի ծրագրերը շրջանցելու մեթոդներ: Որքան էլ համակարգը կատարյալ լինի, հնարավոր է՝ որոշ դեպքեր պաշտպանությունից հետո բացահայտվեն: Դրա համար անհրաժեշտ է սահմանել կարգ, որով գրագողության հայտնաբերման դեպքում տվյալ անձը կզրկվի շնորհված աստիճանից: Տարբեր երկրներում գործում են նմանատիպ կարգեր։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ իրենք են հասկանում, որ գրագողությունը խայտառակություն է, և հրաժարվում են կոչումներից։ Մեզ մոտ այդպիսի կարգի մշակման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում: Մի կողմից պետք է արագ գործել, բայց մյուս կողմից պետք է մանրակրկիտ վերլուծել ունեցածը: Առանց վերլուծությունների կատարած քայլերը կարող են որևէ օգուտ չտալ»:

ԲՈԿ-ի նախագահի խոսքով՝ երևույթն իսպառ բացառելու համար անհրաժեշտ է արդեն մտածողության փոփոխություն. «Շատ կարևոր է, որ դեռևս դպրոցական տարիքից երեխայի մոտ ձևավորվի գրագողություն չանելու մշակույթը։ Մեզ մոտ հիմա շատերը սովորում են՝ վերջում գնահատական ստանալու համար, ընդունվում են բուհ՝ դիպլոմ ստանալու համար, այնինչ մեր ծավալած գործունեության վերջնարդյունքը պետք է այլ լինի։ Անհրաժեշտ է մտածողության փոփոխություն, պետք է մտածենք՝ լավ սովորելու շնորհիվ ստացել ենք նաև լավ գնահատական, լավ հոդված գրելու շնորհիվ այն տպագրվել է միջազգային ամսագրում։ Նպատակը չպետք է լինի դիպլոմ, գնահատական ստանալը․․․ Դրանք պետք է ածանցյալ լինեն գլխավոր՝ սովորելու, զարգանալու նպատակին»:

Զարգացումն իր հերթին ենթադրում է գիտական ակտիվություն, մասնագիտական զարգացման հնարավորություն ընձեռող դրամաշնորհների տրամադրում: Կարեն Քեռյանը նշում է, որ Գիտության կոմիտեի հետ տվյալների փոխանակումը ցույց է տալիս, որ այս ուղղությամբ ևս անելիքներ կան․ «Ունենք վիճակագրություն, թե մեր ղեկավարների քանի տոկոսն է դիմում Գիտության կոմիտեի դրամաշնորհներին: Այսպես՝ 450 գիտնական եղել է թեկնածուականների ղեկավար, սակայն նրանց 30%-ը Գիտության կոմիտեի կայքում գրանցված չէ, մրցույթների չի մասնակցում։ Մի ստվար զանգված պասիվ է։ Իհարկե, կան գիտնականներ, որոնք կարող են բավարարել սահմանված չափանիշներին և պարզապես չեն ցանկացել դիմել, բայց մի մասը պարզապես չի կարող դիմել... Խնդիրը շղթայական ազդեցություն է թողնում, քանի որ ասպիրանտն էլ շատ դեպքերում ղեկավարից ժառանգում է որոշակի սովորություններ։ Այստեղ կա հարցի մյուս կողմը ևս․ ինչպես ղեկավարն է «ուսումնասիրում» ասպիրանտին, նույն ասպիրանտն էլ ղեկավար ընտրելիս պետք է հասկանա՝ ո՞ւմ է ընտրում և ի՞նչ ապագա կունենա նրա ղեկավարությամբ թեկնածուական գրելիս»։

Վերջերս ՀՀ կառավարությունը հաստատեց (https://escs.am/am/news/8686) գիտաշխատողների աշխատավարձերի հաշվարկի սանդղակը 2022-25 թվականների համար։ Կարեն Քեռյանի խոսքով՝ դա պետության կողմից կարևոր քայլ է, բայց ոլորտի զարգացման համար նաև անհրաժեշտ է դուրս գալ «հարմարավետության գոտուց»․ «Բնականաբար, միայն ֆինանսական կողմը բավարարելով՝ բոլոր հարցերը չեն լուծվի, բայց ֆինանսական բաղադրիչը պետք չէ անտեսել։ Աշխատավարձերի բարձրացումը հստակ ազդակ է․ ուսանողի համար գիտությամբ զբաղվելն ավելի գրավիչ է դառնում։ Իհարկե, դրա հետ մեկտեղ կարևոր է միջավայրը՝ գործուղումների, կոնֆերանսների մասնակցելու հնարավորությունները, կապերն այլ գիտնականների հետ, տարբեր մրցույթների մասնակցությունը, օրինակ՝ կարելի է դիմել Գիտության կոմիտեի ընթացիկ՝ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթին (https://escs.am/am/news/9234): Պետք է դուրս գալ «հարմարավետության գոտուց», գիտելիքը դնել շրջանառության մեջ։ Օդից փոփոխություններ չեն լինում, անհրաժեշտ է գիտելիքի անընդհատ շրջապտույտ»։

դիտվել է 56 անգամ
Դե, իրենք հերոս են, ես հերոս չեմ. Հովիկ Աղազա... «Հայաստան» դաշինքը պատերազմի տարելիցի կապակցո... Երկրորդ օրն անընդմեջ զոհված զինծառայողների աճ... Մինչև չստեղծենք անվտանգության երաշխիքներ, միշ... «ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին... Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության ... Վարչական տույժ նշանակելու մասին քանի՞ որոշում... Գորիս-Կապան ճանապարհին արդբեջանցիների տեղակայ... Ադրբեջանցի, թուրք և պակիստանցի հատուկջոկատայի... Մերկելը բունդեսթագի ընտրություններին կքվեարկի... 240 կմ/ժամ. աշխարհի ամենաարագընթաց ամերիկյան ... Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղմացնում են... Զինծառայողը կալանավորվել է՝ մարտական հերթապահ... Քովիդով հիվանդացությունն աշխարհում նվազում է ... Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2 հանդի... Եթե էսքան գումար ունեիք, սառնարան առնեիք՝ մեր... Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ն... ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մուտքի համար պատվաստ... Երեք անգամ քիթս վիրահատել եմ. «Միսս Աշխարհ Ար... Լուսացույցերի տեղադրման աշխատանքներ՝ Էջմիածնո... «Թալիբանը» կանանց հարցերով նախարարությունը փո... Գյումրիի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրա... Ջրհեղեղ Տավուշի մարզում «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման ... Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածը ի վիճակի չէր բաց... «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հետախ... Հայտարարվել են զբոսաշրջիկների համար ամենավտան... Վանաձոր, Արարատ, Հրազդան և Ալավերդի քաղաքների... Հորդառատ անձրևները Քոբուլեթիի գյուղերում սողա... Ելփին գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է ... Պարգևատրումները սիմվոլիկ են՝ նվիրված Անկախութ... Օռլանդո Բլումը զարմացրել է շնաձկան հետ էքստրե... Դվինի Արտակը ծնունդն է նշում. մասնակցում են ռ... Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգ... ԵՊՀ նախկին դասախոս, «Հայաստան» դաշինքի պատգամ... Ես ամեն ինչ կանեմ, որ այդ օրը գա. այն պատանին... ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժել... Պելեն կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժա... ԱՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Վրաստանի C... Boston Dynamics-ի ստեղծած ռոբոտն «աշխատանքի է... Շուտով հանդես կգամ նոր ոճով, նոր ասելիքով. Իվ... Սպասվում է անձրև և ամպրոպ Միջազգային օլիմպիական կոմիտեն «Փարիզ-2024»-ու... Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների ... Ստեփանակերտի Կոբրա բարձունքում հրդեհ է բռնկվե... Կորեայի ձորի հատվածում Nissan Versa մակնիշի ա... Ուկրաինայում հայկական խաչքարի օծման արարողութ... Տեսանյութն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկ... Ավստրալիայի հետ սուզանավերի մասին գործարքի խզ... Hyundai բյուջետային քրոսովերը մեկ օրում ռեկոր... Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքա... Պատերազմից հետո տարածաշրջանում տիրում է բարդ ... Եվրոպան Թուրքիային մինչև սեպտեմբերի 30-ը ժամա... Թուրքական որևէ բան Հանրապետության հրապարակում... ԲՏԱ նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյու... Ավստրալիայում կարող են ամերիկյան նոր ռազմակայ... Կապան-Գորիս ավտոճանապարհին ադրբեջանցիները լկտ... ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանն ընդունել է Ֆրանս... Պարտադրված ենք չեղարկել ՌԴ իշխող կուսակցությա... Մեծամասշտաբ զորավարժությունների շրջանակում հե... Դատախազությունն ամփոփել է ապօրինի ծագում ունե... Պուտինն օնլայն է քվեարկել Պետդումայի ընտրությ... Հաղթանակ գյուղում այրվել է մոտ 25 հա խոտածածկ... «Toyota Land Cruiser»-ի վարորդը Սուրենավան գյ... ԿԺԴՀ-ն ընդլայնում է հարստացված ուրանի արտադրո... Պաշտոնյան նշել է շաքարի դեֆիցիտի և մթերքների ... Այս իրավիճակում, այս պայմաններում ՏԻՄ ընտրութ... Պեսկովը պատմել է Պուտինի ինքնազգացողության մա... «Հաշվիս նստել է 381420 դրամ գումար, անուղղելի... «Պատիվ ունեմ». Սահմանագծման գործընթացը տեղի է... «Ասաց, որ սոցաջակցությունը լինելու է». Մհեր Գ... «Բարսելոնան» 481 միլիոն եվրոյի վնաս է կրել Փոխվարչապետ. Հայաստանը դիտարկում է այլ երկրնե... Ազգային ժողովը միանում է «100 տուն Արցախում» ... ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հայտարարում է Ագա... Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրու... ՔՊ․ Երևանը և Բաքուն պետք է վերջապես սկսեն սահ... «Հայաստան» խմբակցություն. Հայաստանի ՄԱԿ ներկա... ՀՀ նախագահը ՀՀ տնտեսական ու ներդրումային հնար... 20-ամյա երիտասարդը ստել էր, թե իրեն դանակահար... Արցախի որոշ դպրոցներում ապաստարանների խնդիր կ... Արքայազն Ֆիլիպի կտակը գաղտնագրել են «թագուհու... Թալինի ոստիկանները Երևան-Գյումրի ճանապարհին՝ ... Վլադիմիր Պուտինը Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուր... Համավարակի դեմ պայքարում համաշխարհային բժշկագ... «ՔՊ». Պարգևավճարներ ստացել են ոչ միայն ԱԺ պատ... Փոխվարչապետ. Հույս ունեմ՝ կհաջողվի պահել գազի... Մամիջանյան․ «Պատիվ ունեմ»-ը կշարունակի փողոցա... «Արցախում կոռուպցիան լայն թափ է ստացել. ՀՀ կա... «Դրանով մենք կփոխենք բանակցային գործընթացի բո... «Կրթությունն է մեր անվտանգության երաշխիքը». Վ... Շուրջ մեկ ամիս է ինչ ՀՀ զինված ուժերի ավագ լե... Սպիտակ տունը կոչ է արել չանհանգստանալ Բայդենի... «Պատիվ ունեմ». Խաղատան հետ կապված պատմություն... Քանաքեռում բախվել են Opel Astra-ն ու Volkswag... Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից, ... Հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված... «Ոչ մի մարդ, եթե չի ուզում վերադառնալ Արցախ, ... Ագարակի այգիները օգոստոսի սկզբից ջուր չունեն.... Փոխվարչապետ. Իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan