Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ...

Պատահական չէ, որ հայկական բոլոր եկեղեցիների Սուրբ խորանները զարդարված են Աստվածամոր պատկերով՝ մանուկ Հիսուսը գրկին

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի օգոստոսի 13-ին մեծ շուքով նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Տոնի շուրջ զրուցելու համար հանդիպել ենք Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանի հետ:

-Աստվածամայրը համաքրիստոնեական սուրբ է: Քրիստոնեական ավանդական երեք եկեղեցիների մեջ՝ առաքելական, օրթոդոքս և կաթոլիկ, Աստվածամայրը մեծ հարգանք է վայելում, ինչը պայմանավորված է Աստծո մայր լինելու հատկանիշով: Եվ, բնականորեն, երբ Աստված իբրև մարդ ծնվում է կնոջից, այս սուրբ հանգամանքն արդեն տարածվում է բոլոր կանանց վրա: Յուրաքանչյուր կին պարտավոր է մայրանալու նախաշեմին, ինը ամիսների ընթացքում կամ զավակի ծնվելուց հետո անպայմանորեն այն համոզումն ունենալ, որ իրենից ծնվում է աստվածային մի շող: Սա ամենակարևոր հանգամանքն է, որ ցույց է տալիս, թե կնոջն է տրվել Աստծո ստեղծագործությունը շարունակելու շնորհը: Ներկա հասարակության պայմաններում կինը մեծ պատասխանատվությամբ պիտի կրի մայրանալու մենաշնորհը, քանզի միայն նա կարող է մարդ ծնել:

-Պարոն Գաբուջյան, ո՞րն է Մարիամ Աստվածածնի՝ Տիրոջ մայր ու Տիրոջ աղախին լինելու գաղտնիքը:

-Բնականաբար Մարիամը տարբերվում է մյուս մայրերից, որովհետև նա հստակ գիտակցությամբ էր անդրադառնում այն հանգամանքին, որ իրենից ծնվածն Աստծո Որդին է, և, հետևաբար, ինքը Նրա աղախինն է: Աղախին լինելը մենք տեսնում ենք այն վերաբերմունքի մեջ, որ նա ուներ Հիսուսի հանդեպ պատանեկության, երիտասարդության և հետագա տարիներին՝ շաղախված մայրական հոգատարությամբ: Աստվածածինը հստակ գիտակցությամբ էր մոտենում Տիրոջից իրեն տրված պատասխանատվությանը: Նա գիտեր, թե Ո՛վ է իր միածին զավակը, ինչը երևում է օրինակ՝ Երուսաղեմում պատանի Հիսուսի կորելու և գտնվելու պատմությամբ կամ Կանայի հարսանիքի ժամանակ Մարիամի՝ Հիսուսին ուղղված բառերով՝ գինի չունեն, ինչն ամեն մայր չի կարող ասել իր որդուն: Նա գիտեր՝ Որդին աստվածային հրաշագործությամբ կարող էր մարդկանց օգնել:

Այստեղ ես կցանկանայի մեջբերել Աստվածամոր գոհաբանական աղոթքը, որն իր թաքնված խորհրդով քրիստոնյաներին դեռ շատ բան պիտի սովորեցնի: Ես կարող եմ ասել՝ սա «հեղափոխական փաստաթուղթ» է, քանի որ ցույց է տալիս, թե ինչպես Աստծուն ապավինելու միջոցով հնարավոր է հասնել քաղաքական, տնտեսական և բարոյական հեղաշրջման. «Մարիամն ասաց. «Կգովերգեմ Տիրոջը. ահա հոգիս ցնծում է իմ Փրկիչ Աստծով, որովհետև Նա տեսավ հեզությունն իր աղախնի: Այսուհետև բոլոր սերունդները երանի են տալու ինձ, քանզի հզոր Աստվածն ինձ համար մեծամեծ գործեր արեց. սուրբ է անունը Նրա: Նա ցույց տվեց զորությունն իր հզոր բազկով, ոչնչացրեց հպարտներին իրենց բոլոր խորհուրդներով: Արքաներին գահազրկեց, խոնարհներին վեր բարձրացրեց: Քաղցածներին նա լիացրեց բարիքներով, հարուստներին դատարկաձեռն արձակեց: Պաշտպան եղավ իր ծառային՝ Իսրայելին՝ հավատարիմ մնալով իր ողորմությանը, ինչպես որ խոստացել էր մեր հայրերին՝ Աբրահամին և նրա զավակներին» (Ղուկաս Ա 46-55): Արժե անպայմանորեն մտածել իրեն Աստծո աղախին ու մայր համարող Մարիամի այս խոսքերի շուրջ:

-Արվեստի ամենատարբեր բնագավառների ներկայացուցիչները բոլոր ժամանակներում բազում անդրադարձներ են ունեցել Մարիամ Աստվածածնի կերպարին: Ինչո՞ւ:

-Արվեստագետներին նրա մեջ գրավում են Աստվածածին և սիրելի մայր լինելու հանգամանքները: Նա, իբրև մայր և իբրև սուրբ, մեծագույնն է, հրաշքների հրաշքն է: Դժվար թե մենք կարողանանք երբևէ պատկերացնել՝ ինչպես կարող էր Աստված կնոջից ծնվել, բայց ծնվեց: Մեր միտքն անզոր է շատ բան մարդկայնորեն ընկալելու, և մենք ուղղակի հավատում ենք դրան, և մեր հոգին փարվում է այն իրականությանը, որ կա նման բան: Մարդը վերակենդանացնում է Աստվածամոր կերպարը, իբրև հարգանքի մեծագույն նշան, նկարչության, քանդակագործության, գրականության, երաժշտության և այլ միջոցներով: Հիշենք թեկուզ մեկ օրինակ՝ մեր շարականները, որ երաժշտական գոհարներ լինելուց զատ, նաև շատ գեղեցիկ մեկնություններ են Աստվածաշնչի յուրաքանչյուր դրվագի համար: Դրանցից մեկում Աստվածամայրը նկարագրվում է իբրև Ուխտի Տապանակ, որ Աստծո հրամանով հրեա ժողովուրդը պատրաստեց անապատային իր դեգերումների ընթացքում՝ մինչև խոստացված երկիր հասնելը՝ իբրև Աստծո հովանավորչություն: Տապանակում էր տասնաբանյա օրենքը, մի սափոր ոսկի մանանա և Ահարոնի ծաղկյալ գավազանը, այսինքն՝ դրանում առկա էին մարդու մարմնի, մտքի և հոգու խորհրդանիշերը, որոնք Աստծո կողմից տրված են իբրև առաջնորդություն: Շարականագիրը, Մարիամին համարելով Նոր Ուխտի տապանակ, մատնանշում է իննամսյա ժամանակով նույն խորհրդանիշերի՝ նրա ներսում պատսպարվելը, որ հետո պիտի թանձրանային Աստծո պատկերով, մարմնացած քահանայությամբ և նոր օրենքով:

-Ինչո՞ւ են մարդիկ այդքան հաճախ դիմում Աստվածամոր բարեխոսությանը:

-Մենք՝ իբրև մարդ, բնականորեն քաջություն ու համարձակություն չունենք Աստծուն ուղղակի դիմելու և ճանապարհներ ենք որոնում, որ մեկը մեզ դեպի Աստված առաջնորդի: Իսկ այդ մեկն առաջին հերթին Աստվածամայրն է՝ իր մեծագույն բարեխոսություններով: Նա այն ուժն է, որ ամեն անգամ, երբ անդրադառնում ենք մեր մեղքերին և գլխիկոր չենք համարձակվում աջ ու ձախ նայել, մեզ վեր է բարձրացնում և մեր աչքերը սևեռում Աստծո բարեգութ հայացքին: Պատահական չէ, որ հայկական բոլոր եկեղեցիների Սուրբ խորանները զարդարված են Աստվածամոր պատկերով՝ մանուկ Հիսուսը գրկին:

-Եվ վերջում մի փոքրիկ անդրադարձ Մարիամի վերափոխման իրողությանը. արդյո՞ք առանց դրա կիսատ կլիներ նրա՝ Աստվածամայր լինելու առաքելությունը:

-Երբ Մարիամը ծնեց Հիսուսին, Աստծո Խոսքը մարդացավ նրանից, դա արդեն իսկ ամենամեծ կատարելությունն է: Ավետումը հենց ինքնին կատարելության ազդակն է, որի լրումը մեր Տիրոջ Ծնունդն է: Ուստի Աստվածամայրը հավիտենական է, նրա կերպարը, իբրև նվիրական տաճար, չի կործանվում: Ճիշտ է, ինչ Աստծուց եկել է, Աստծուն էլ պիտի վերադառնա, ինչպես մեր հոգիները, բայց Աստվածամոր կերպարը տարբերվում է. նա ֆիզիկապես մահացավ, բայց աստվածային հրաշագործությամբ վերափոխվեց Աստծու մոտ: Տիրոջ հովանու ներքո էլ Մարիամը հովանի է դառնում բոլորիս:


Զրուցեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

դիտվել է 448 անգամ
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan