Վրաստանում կորած ավստրալուհուն մեկ օր անց մահացած են գտել
Ավստրալիայի քաղաքացի Շանայ Բրուքին մահացած են գտել Վրաստանում, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Կինը կորել է մեկ օր առաջ։ Բրուքի ընկերուհին սոցցանցերում տեղեկություն է տարածել նրա անհետացման մասին։ Կնոջ խոսքով ՝ Շանայը ուրբաթ երեկոյան երկար հեռախոսազրույց է ունեցել իր հետ։ Նա այդ ժամանակ Թբիլիսիի Մթածմինդա այգում է եղել։
Ընկերուհու խոսքով՝ զրույցի ժամանակ Բրուքի վրա հարձակվել են, նա օգնություն է խնդրել։