Ֆիլիպիններում մոլի գեյմերները, կիսով չափ ջրում ընկղմված, շարունակել են խաղալ` անտեսելով ջրհեղեղը (տեսանյութ)
Ֆիլիպիններում համակարգչային խաղերի մոլի սիրահարները հայտնվել են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ շարունակել են իրենց սիրած խաղը խաղալ` անտեսելով այն հանգամանքը, որ անձրևներից առաջացած հեղեղը լցվել է սենյակ:
Ինչպես նշում է Oddity Central-ը, գեյմերները պարզապես անտեսել են գոտկատեղից ներքև ջրի մեջ լինելու փաստը:
Դեպքը գրանցվել է Կաինտա քաղաքի ինտերնետ սրճարաններից մեկում: Դատելով տեսանյութից` երեխաներն ասես «սոսնձված» լինեն համակարգչին:
Սրճարանի տնօրենը կարգադրել է անմիջապես հեռանալ սրահից, այլապես հեղեղումը կարող էր ողբերգական ավարտ ունենալ երեխաների համար: