Լուկաշենկոն ապարդյուն է համարել աշխարհում Բելառուսին վարկաբեկելու փորձերը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անիմաստ է համարել միջազգային ասպարեզում երկրին վարկաբեկելու փորձերը և նշել է հանրապետության սահմանների մոտ ռազմական ենթակառուցվածքի ավելացման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Միջազգային ասպարեզում մեր երկիրը վարկաբեկելու փորձերը չեն դադարում անցյալ տարվա օգոստոսից։ Մենք տեսնում ենք անիմաստ և ցուցադրական դեմարշների շարք»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նաև ընդգծել է՝ Բելառուսը, լինելով Արևմուտքի և Արևելքի միջև կապող օղակ, հայտնվել է «քաղաքակրթական դիմակայության էպիկենտրոնում»:
«Մենք չենք խտացնում գույները, այլ արձանագրում ենք այն փաստը, որ մեր սահմանների երկայնքով մեթոդաբար ընդլայնվում է ՆԱՏՕ-ի հարձակողական ռազմական ենթակառուցվածքը։ Ինչ-որ մեկը շատ է ցանկանում, որ բելառուսները ընդմիշտ կորցնեն իրենց ինքնությունը և ձուլվեն գլոբալ աշխարհում», - ասել է Լուկաշենկոն: