Սաուդյան Արաբիան օգոստոսի 1-ից կթույլատրի զբոսաշրջային վիզա ունեցող և ամբողջական պատվաստում անցած օտարերկրացիների մուտքը երկիր
Սաուդյան Արաբիան օգոստոսի 1-ից կթույլատրի զբոսաշրջային վիզա ունեցող օտարերկրացիների մուտքը երկիր թագավորությունում հաստատված ցանկացած պատվաստվանյութով ամբողջական պատվաստում ունենալու դեպքում, հաղորդում է ТАСС-ը:
Այդ պարագայում երկիր այցելողները ստիպված չեն լինի պարտադիր կարանտին անցնել:
Ներկա պահին Սաուդյան Արաբիայում արտոնված է «Moderna», «Johnson & Johnson», «AstraZeneca», «Pfizer» և «BioNTech» ընկերությունների պատվաստանյութերի կիրառումը: