Արտակարգ դեպք Երևանում. ատամնաբուժարանի թիթեղյա տանիքը քամին պոկել ու շպրտել է Nissan-ի վրա, վնասելով այն
Հուլիսի 28-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանում գտնվող ատամնաբուժարանի թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է, վնասելով Nissan մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան փողոցում: