Մոսկվայի դատարանը 3 միլիոն ռուբլիով տուգանել է Google ընկերությանը
Մոսկվայի Միրովոյ դատարանը Google ընկերությանը տուգանել է 3 միլիոն ռուբլիով՝ Ռուսաստանում իր օգտատերերի տվյալների տեղայնացումից հրաժարվելու համար: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:
«Մոսկվայի Տագանսկի շրջանի թիվ 422 դատական շրջանի միրովոյ դատավորի որոշմամբ ՌԴ վարչական օրենսգրքի 13.11 հոդվածի 8-րդ մասով նախատեսված իրավախախտման համար (ՌԴ օրենսդրության խախտում անձնական տվյալների ոլորտում) Googlе LLC-ի նկատմամբ սահմանվել է պատիժ` 3 միլիոն ռուբլի վարչական տուգանքի տեսքով»,-ասել է դատարանի ներկայացուցիչը:
Ռուսաստանի Դաշնությունում տվյալների տեղայնացման մերժման համար պատիժն առաջինն էր ընկերության համար: Նախկինում դատարանը տուգանել էր Google- ին արգելված տեղեկատվությունը հեռացնելուց հրաժարվելու համար: